ԷՐԱԶՄՈՒՍ+ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ
ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ DigitAll
ՎԱՅՐԸ՝ Կաունաս, Լիտվա
ՕՐԵՐԸ՝ Սեպտեմբերի 4-12, 2023
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է՝ բարելավել երիտասարդների մեդիա գրագիտությունը և աջակցել վերջիններիս դառնալ մրցունակ աշխատաշուկայում՝ կիրառելով 21-րդ դարի թվային հմտությունները:
ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝
- Օգտագործելով թվային հմտությունների տարբեր գործիքներ՝ աջակցել երիտասարդների զբաղվածությանը:
- Բարելավել մեդիա գրագիտությունը երիտասարդների շրջանում,
- Խթանել միջմշակութայնությունը:
Ծրագրի ընթացքում մասնակիցները կբացահայտեն թվային հմտությունները (Թվային մեդիա, ներկայացման գործիքներ, որոնման գործիքներ) զարգացնելու լավագույն հնարավորություններն ու ձևերը՝ օգտագործելով ոչ-ֆորմալ մեթոդներ, այդ թվում՝ դերային խաղեր, խմբային աշխատանք, պրեենտացիաներ, բանավեճեր և այլ վարժություններ:
ՄԱՍՆԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐՆ ԵՆ՝ Հայաստան, Վրաստան, Ուկրաինա, Լատվիա, Լիտվա և Իսպանիա:
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ՝ Հայաստանի թիմը բաղկացած է լինելու 5 երիտասարդ մասնակցից և 1 թիմ լիդերից:
- Երիտասարդ մասնակիցները պետք է լինեն 18-25 տարեկան ակտիվ երիտասարդներ, ուսանողներ և կամավորներ, ովքեր հետաքրքրված են ծրագրի թեմայով և ցանկանում են սովորել, թե ինչպես ամրապնդել մասնագիտական գիտելիքները՝ առօրյա աշխատանքում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով: Ծրագրին որպես երիտասարդ մասնակից դիմելու համար լրացրեք առցանց հայտադիմումն այստեղից։
- Թիմի լիդերը պետք է լինի առնվազն 21 տարեկան երիտասարդական առաջնորդ, երիտասարդական աշխատող, ով նախկինում ունեցել է ԵՆԿ միջազգային նախագծերին մասնակցելու փորձ: Ծրագրին որպես թիմ լիդեր դիմելու համար լրացրեք առցանց հայտադիմումն այստեղից։
ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԼԵԶՈՒՆ անգլերենն է և մասնակիցների համար պահանջվում է լեզվի միջին իմացություն: Թիմ լիդերը պետք է ունենա անգլերենի իմացության բարձր մակարդակ:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կեցության և սննդի ծախսերն ամբողջությամբ:
- Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսի սահմանաչափը 360 եվրո է։ Փոխհատուցումը կիրականացվի ծրագրից հետո բանկային փոխանցմամբ՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով:
- Վիզայի վճարը և վիզայի հետ կապված ծախսերը ևս կփոխհատուցվի ծրագրի կողմից՝ ճանապարհածախսի հետ միասին:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝ 35 եվրո
ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս.թ հուլիսի 14-ը, ժամը 23:59-ը:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին mobilitywithyic@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):