ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԵԴԻԱ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը հրավիրում է  Շիրակի մարզի 16-24  տարեկան ակտիվ, երիտասարդության հիմնախնդիրների վերհանմամբ և լուծման ուղիներով հետաքրքրված երիտասարդներին՝ մասնակցելու «Խոսում են երիտասարդները»/«Have Your Say» մեդիա նախագծին։ Այն հնարավորություն կտա անհատական և մասնագիտական զարգացման դասընթացների շնորհիվ ձեռք բերել գիտելիքներ ու հմտություններ՝ լրագրության և հաղորդավարության, մեդիա և թվային գրագիտության,  հանրային կապերի և երիտասարդական քաղաքականության ոլորտնելում: 

 

7-շաբաթյա դասընթացների փուլը հաջողությամբ ավարտելուց հետո, ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան այցելելու ՀՀ մարզեր և ձեռք բերած լրագրողական հմտությունների օգնությամբ պատրաստել հաղորդումներ յուրաքանչյուր  մարզի երիտասարդների խնդիրների, առկա հնարավորությունների և հետաքրքիր երիտասարդական իրադարձությունների ու նախաձեռնությունների վերաբերյալ՝ նպատակ ունենալով բարձրացնել երիտասարդների դերը հասարակության մեջ և դարձնել նրանց ձայնը լսելի։ 

 

Վերապատրաստման դասընթացներն անցկացվելու են ոլորտի լավագույն մասնագետների կողմից։ Հաղորդաշարի պատրաստմանը աջակցելու է պրոֆեսիոնալ նկարահանող խումբ։

 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Մասնակիցների թիվը՝ 15
  • Դասընթացների տևողությունն ու հաճախականությունը՝ փետրվար-մարտ 2023 թ․, շաբաթական 2 անգամ՝ առավելագույնը 5 ժամ տևողությամբ (13։30-ից հետո)
  • Հանդիպումների ձևաչափը՝ առկա
  • Վայրը՝ Գյումրի, ԵՆԿ ՀԿ գրասենյակ
  • «Խոսում են երիտասարդները»/«Have Your Say» երիտասարդական մեդիա հաղորդաշարի նկարահանումների, հաղորդումների պատրաստման և հեռարձակման փուլի տևողությունը՝ ապրիլ-սեպտեմբեր 2023 թ․, ամսական առնվազն 1 մարզային այցելություն, նկարահանումներ և հարցազրույցներ շահագրգիռ կողմերի հետ, նյութի հետ աշխատանք և նկարահանումներ պրոֆեսիոնալ թիմի ուղեկցությամբ
  • Մասնակցությունն անվճար է: 
  • Ընտրված մասնակիցները պարտավորվում են ներգրավվել ծրագրի բոլոր փուլերում՝ մեկնարկից մինչև ավարտը։

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ առցանց հայտը մինչև ս․թ․ հունվարի 25-ը։

 

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք.

  • Զանգահարել 095 91 91 97 հեռախոսահամարով (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10։00-ից մինչև 18։00)
  • Նամակ ուղարկել yic@yic.am էլ․հասցեին
  • Այցելել ԵՆԿ ՀԿ գրասենյակ (ք. Գյումրի, Ալեք Մանուկյան 26)

 

«Խոսում են երիտասարդները»/«Have Your Say» մեդիա նախագիծը իրականացվում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: