ԷՐԱԶՄՈՒՍ+ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ԹԵՄԱՅՈՎ
ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ FORWARD
ՎԱՅՐԸ՝ Հոլոկյո, Հունգարիա
ՕՐԵՐԸ՝ Դեկտեմբերի 9–17, 2022
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է զարգացնել երիտասարդների հմտությունները և խթանել նրանց ակտիվ քաղաքացիությունը, սոցիալական պատասխանատվությունը և հաղորդակցությունը։
ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝
- Հասկանալ որոշումների կայացման գործընթացի և ակտիվ քաղաքացիության նշանակությունը,
- Ճանաչել մարդու հիմնարար իրավունքների և բազմազանության կարևորությունը մեր հասարակություններում,
- Հասկանալ երիտասարդների անձնական դերը ժողովրդավարական աշխարհի ստեղծման գործում՝ հարգելով այնպիսի արժեքներ, ինչպիսիք են հանդուրժողականությունը, արդարությունը, ազատությունը և բազմազանությունը:
ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ՝ Հայաստան, Հունգարիա, Իսպանիս, Թուրքիա, Մարոկո և Լիբանան:
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ՝ Հայաստանի թիմը բաղկացած է լինելու 4 երիտասարդ մասնակցից և 1 թիմ լիդերից:
- Երիտասարդ մասնակիցները պետք է լինեն 18-24 տարեկան ակտիվ երիտասարդներ, առաջնորդներ, ուսանողներ և կամավորներ, ովքեր հետաքրքրված են ծրագրի թեմայով և պարտավորվում են ծրագրի ավարտից հետո իրականացնել ծրագրի արդյունքները բազմապատկող գործողություններ իրենց համայնքներում։ Որպես երիտասարդ մասնակից ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ առցանց դիմում-հայտը:
- Թիմի լիդերը պետք է լինի առնվազն 21 տարեկան երիտասարդական առաջնորդ կամ երիտասարդական աշխատող, ով նախկինում ունեցել է ԵՆԿ միջազգային նախագծերին մասնակցելու փորձ: Թիմ լիդերը պարտավորվում է մասնակցել նաև նախապատրաստական և պլանավորման հանդիպման, որը տեղի կունենա նոյեմբերի 10-13-ը`առերես, նույն վայրում։ Որպես թիմ լիդեր ծրագրին դիմելու համար անհաժեշտ է լրացնել հետևյալ առցանց դիմում-հայտը:
ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԼԵԶՈՒՆ ԱՆԳԼԵՐԵՆՆ Է։ Երիտասարդ մասնակիցների համար պահանջվում է անգլերենի առնվազն միջին մակարդակի իմացություն, իսկ թիմ լիդերի դեպքում՝ գերազանց։
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՒ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կեցության և սննդի ծախսերն ամբողջությամբ:
- Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի մինչև 360 եվրո։ Փոխհատուցումը կիրականացվի բանկային փոխանցումով՝ տոմսի ստացականները ներկայացնելուց հետո:
- Վիզայի վճարը և վիզայի հետ կապված ծախսերը ևս փոխհատուցվում են ծրագրի կողմից: Փոխհատուցումը կիրականացվի ճանապարհածախսի հետ միասին։
- Ճանապարհորդական ապահովագրությունը ծրագրի օրերի ընթացքում մասնակցի պատասխանատվությունն է։ Ապահովագրություն կարելի է ձեռք բերել ՀՀ-ում գործող ցանկացած ապահովագրական ընկերությունից։
- Քովիդի 19-ի համավարակով պայմանավորված՝ ամբողջական պատվաստում ունեցող դիմորդներին կտրվի առաջնահերթություն:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝ 35 եվրո
ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ սեպտեմբերի 16-ը, ժամը 17:00-ն:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին mobilitywithyic@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):