ԷՐԱԶՄՈՒՍ+ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ
ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ “Reduce, Reuse, Recycle”
ՎԱՅՐԸ՝ Քոբուլեթի, Վրաստան
ՕՐԵՐԸ՝ Սեպտեմբերի 19-26, 2022
ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝
Քննարկել և որոնել եղանակներ, թե ինչպես նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտումը, ինչպես վերաօգտագործել և վերամշակել թափոնները,
Ներկայացնել տարբեր գործիքներ, որոնք կնպաստեն մասնակիցների՝ հասարակության ակտիվ դերակատարներ դառնալուն,
Տարածել այնպիսի եվրոպական արժեքներ, ինչպիսիք են ժողովրդավարությունը, համերաշխությունը, գենդերային իրավահավասարությունը, փոխըմբռնումը, համագործակցությունը և հանդուրժողականությունը:
ՄԱՍՆԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐՆ ԵՆ՝ Հայաստան, Վրաստան, Թուրքիա, Իտալիա և Հյուսիսային Մակեդոնիա:
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ՝ Հայաստանի թիմը բաղկացած է լինելու 4 երիտասարդ մասնակցից և 1 թիմի ղեկավարից:
Երիտասարդ մասնակիցները պետք է լինեն 18-25 տարեկան ակտիվ երիտասարդներ, երիտասարդ առաջնորդներ, երիտասարդական աշխատողներ և կամավորներ, ովքեր հետաքրքրված են բնապահպանական խնդիրների լուծումներ գտնելով և զարգացնելով համագործակցության գաղափարը: Որպես երիտասարդ մասնակից ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ դիմում-հայտը:
Թիմի ղեկավարը պետք է լինի առնվազն 25 տարեկան երիտասարդական առաջնորդ, երիտասարդական աշխատող, ով նախկինում ունեցել է ԵՆԿ միջազգային ծրագրերին մասնակցելու փորձ: Որպես թիմի ղեկավար ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ առցանց դիմում-հայտը:
ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԼԵԶՈՒՆ անգլերենն է և մասնակիցների համար պահանջվում է լեզվի առնվազն միջին իմացություն: Թիմի ղեկավարը պետք է ունենա անգլերենի իմացության բարձր մակարդակ:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կեցության և սննդի ծախսերն ամբողջությամբ:
Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի մինչև 80 եվրո՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով` ծրագրի ավարտից հետո:
Քովիդի 19-ի համավարակով պայմանավորված՝ նախապատվությունը կտրվի ամբողջապես պատվաստված մասնակիցներին։ Ընդունելի են բոլոր տեսակի պատվաստանյութերը։ Այնուամենայնիվ, 2022 թվականի հունիսի 15-ից Վրաստան ուղևորվող (ցանկացած երթուղիով) օտարերկրյա որևէ երկրի քաղաքացին այլևս պարտավոր չէ ներկայացնել քովիդի դեմ պատվաստման վկայական, կամ էլ ՊՇՌ թեստի բացասական արդյունք:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝ 20 եվրո
ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ օգոստոսի 20-ը, ժամը 23։59-ը:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին mobilitywithyic@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):