ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ

ԾՐԱԳՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ “OPPORTUNITY WITH KIDS”

ՎԱՅՐԸ՝  Կառլսռուէ, Գերմանիա

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝  Հոկտեմբերի 1, 2022 – Սեպտեմբերի 30, 2023

ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝  WINDRAD ցերեկային խնամքի կենտրոն

ՈԻՂԱՐԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝  Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ

ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ է՝  աջակցել երեխաների առօրյա գործունեությանը, տնային աշխատանքների, նախաճաշի և ճաշի պատրաստման հարցում, ինչպես նաև համակարգող կազմակերպությանը միջմշակութային գործունեության մեջ:

ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ  18-30 տարեկան, նախաձեռնող, երեխաների հետ աշխատելու մոտիվացիայով, շփվող և անգլերենի հաղորդակցման հմտություններ ունեցող երիտասարդներ:

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել անգլերեն լեզվով  ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ evs.sending@yic.am  էլ․հասցեին։

 

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է  ս/թ հուլիսի 10-ը, ժամը 18:00-ն։

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Մարիամ Ղարագյոզյանին mariam.gharagyozyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095919197 հեռախոսահամարով ժամը 10։00-ից 18։00-ն (բացի կիրակի և երկուշաբթի օրերից):

 

ՀԻՇԵՑՈՒՄ՝ Կամավորական ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել «Եվրոպական Համերաշխության Կորպուս» ծրագրի առցանց հարթակում հետևյալ հղմամբ:

 

Բոլոր դիմորդները կծանուցվեն և՛ դրական, և՛ բացասական պատասխանի դեպքում:

 

Ծրագրին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ ծրագրի տեղեկատուից։