27
Մրտ 2022
ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ
ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ European values through photograms
ՎԱՅՐԸ՝ Կանտաբրիա, Իսպանիա
ՕՐԵՐԸ՝ մայիսի 11-16, 2022
ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝
- Վերապատրաստել երիտասարդական աշխատողներին՝ լուսանկարչության միջոցով երիտասարդության շրջանում եվրոպական արժեքները խթանելու համար,
- Ընդլայնել երիտասարդական աշխատողների պատկերացումները լուսանկարչության լեզվի, ներուժի, և թե ինչպես կարելի է լուսանկարչությունը օգտագործել երիտասարդների հետ աշխատանքում (ներառյալ՝ սակավ հնարավորություններով երիտասարդների հետ աշխատանքը),
- Հաղորդել գիտելիքներ և հմտություններ երիտասարդների քննադատական մտածողության խթանման, հասարակական և քաղաքական մասնակցությունը բարձրացնելու վերաբերյալ,
- Երիտասարդական աշխատողներին հնարավորություն ընձեռել վերապատրաստվելու և համագործակցելու այլ երիտասարդական աշխատողների հետ, ովքեր զբաղվում են արվեստի և մարդու իրավունքների միջոցով երիտասարդների քաղաքացիական ակտիվության խթանման և երիտասարդների արմատականացման կանխարգելման ոլորտներում:
ՄԱՍՆԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐԸ՝ Հայաստան, Իսպանիա, Հունաստան, Պորտուգալիա և Սերբիա:
ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
- Ծրագրին կարող են մասնակցել 18-30 տարեկան ակտիվ երիտասարդներ, երիտասարդական աշխատողներ և երիտասարդական առաջնորդներ, ովքեր շահագրգռված են պայքարել սոցիալական խտրականության դեմ, աջակցել մշակութային բազմազանությանը և պատրաստ են վերադարձից հետո իրենց փորձը փոխանցելու նպատակով իրականացնել հանդիպում-աշխատարաններ իրենց համայնքների երիտասարդների համար։
- Լուսանկարչության տարրական հմտություններ:
- Անգլերենի պահանջվող մակարդակը՝ լավ:
- Հայաստանի թիմը բաղկացած է լինելու 2 մասնակցից:
ԾՐԱԳՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ՝
- Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կացության և սննդի ծախսերն ամբողջությամբ,
- Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի մինչև 530 եվրո։ Փոխհատուցումը կկատարվի բանկային փոխանցումով՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով՝ ծրագրի ավարտից հետո,
- Ծրագիրը հոգում է վիզայի ծախսերը,
- Քովիդի 19-ի համավարակով պայմանավորված՝ պահանջվում է ամբողջական պատվաստում ոչ վաղ, քան 270 օր առաջ: Իսպանիա մուտք գործելու ընդունելի պատվաստանյութերն են՝ Pfizer, Moderna, AstraZeneca, Covaxin, Sinovac – CoronaVac։
- Գործում է մասնակցության վճար՝ 50 եվրոյին համարժեք ՀՀ դրամի չափով: ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից,
- Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը։
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ ապրիլի 1-ը, ժամը 18։00-ն:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին mobilitywithyic@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):