ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ «ԳԱՎԱՌԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՏՈՒՆ» ԲԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ «Գավառի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի համակարգողի և երիտասարդական աշխատողի թափուր հաստիքների համար։

Կենտրոնի համակարգող հաստիքի նկարագրին ծանոթանաու համար անցեք հետևյալ հղմամբ։

Երիտասարդական աշխատող հաստիքի նկարագրին ծանոթանաու համար անցեք հետևյալ հղմամբ։

 

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև մարտի 22-ը, ժամը 09:00-ն ուղարկել ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը hr@yic.am էլ-հասցեով՝ նամակի վերնագրում նշելով` «Քաղաք_Հաստիքի անվանում_Անուն,ազգանուն» (օրինակ՝ «Գավառ_Կենտրոնի համակարգող _Հակոբ Հակոբյան», «Գավառ_Երիտասարդական աշխատող _Հակոբ Հակոբյան»):

 

Պահանջներին բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Տեխնիկական պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել ԵՆԿ գրասենյակ (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00 – 18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 095 91 91 97:

 

«Գավառի երիտասարդների տուն»  բաց երիտասարդական կենտրոնների ծրագիրը իրականացվում է Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԵՆԿ) տեղական և միջազգային երիտասարդական աշխատանքի բնագավառում փորձ ունեցող և այդ ոլորտում ճանաչված մի խումբ երիտասարդների կողմից 2008թ.-ին հիմնադրված հասարակական կազմակերպություն է: ԵՆԿի առաքելությունն է նպաստել երիտասարդների կյանքի որակի բարձրացմանը` երիտասարդակենտրոն մոտեցմամբ: