ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՀԱՐԴԱՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որը գտնվում է ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի Շահումյան 69 հասցեում (այսուհետ՝ Պատվիրատու) հրավիրում է վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքներ իրականացնող ընկերություններին և անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` Մասնակից) մասնակցելու Գեղարքունիքի (ք․ Գավառ, Սայադյան փ․, 3) մարզում նախատեսվող վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքների իրականացման համար ARM-EJ-GVR-YH N-02/22 ծածկագրով հայտարարված բաց մրցույթին:

Տարածքը (140-150քմ) օգտագործվելու է որպես բաց երիտասարդական կենտրոն, որի նպատակն է բարձրացնել Հայաստանում երիտասարդների քաղաքացիական ակտիվությունն ու բարեկեցությունը՝ պրոֆեսիոնալ երիտասարդական աշխատանքի իրականացման և հասանելի երիտասարդական ծառայությունների տրամադրման միջոցով։

Կենտրոնի վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքների կատարման ժամկետ՝ փետրվարի 1-ից մարտի 31-ը։

 

ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է yic@yic.am էլ.հասցեին ուղարկել ստորև նշված փաստաթղթերի փաթեթը մինչև 2022 թվականի հունվարի 21-ը, ժամը 12։00-ն.

 

ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ`

Մրցույթին կարող է մասնակցել ցանկացած կազմակերպություն (ՍՊԸ, ԱՁ), որն ունի գնման պայմանագրով նախատեսված պարտավորությունների իրավունք, մասնագիտական հատկանիշներ, տեխնիկական միջոցներ, աշխատանքային ռեսուրսներ։

Տվյալ կազմակերպությունը (ՍՊԸ, ԱՁ)  պետք է դատական կարգով անվճարունակ ճանաչված չլինի և պետք է չգտնվի լուծարման գործընթացում։

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր:

Ընտրված մասնակիցը որոշվում է հրավերի պահանջներին բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցներից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։

Պատվիրատուն մրցույթում հաղթած մասնակցին պայմանագիր կնքելու որոշման մասին հայտնում է էլեկտրոնային նամակի միջոցով:

Հայտերի բացումը տեղի կունենա 2021 թվականի հունվարի 25-ին, ժամը 11:00-ին՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակում (ք. Գյումրի, Շահումյան 69):

 

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ՝ Արթուր Նաջարյանին։

Հեռախոս` 055858307

Էլ.փոստ` artur.najaryan@yic.am

 

*«Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի գործունեությունը նպատակաուղղված է երիտասարդների կյանքի որակի բարելավմանը, քաղաքացիական ակտիվության բարձրացմանն ու համայնքային կյանքին ներգրավմանը:

Կենտրոնը 13-18 տարեկան պատանիների և երիտասարդների համար կրթվելու, նոր հմտություններ զարգացնելու, ինքնաարտահայտվելու, ազատ ժամանակը կազմակերպելու և հասակակիցների հետ շփվելու ապահով տարածք է, ինչպես նաև նպաստող միջավայր՝ իրենց սոցիալականացմանը և համայնքներում դրական փոփոխությունների իրականացմանը: