EMPLO(YOU!)TH

Ուրախ ենք տեղեկացնելու, որ Գյումրիում մեկնարկեց «EMPLO(YOU!)TH. Հայաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում հավասարակից ուսուցման միջոցով երիտասարդների աշխատունակության խթանում» ծրագրի աշխատունակության թեմայով առաջին դասընթացը, որին մասնակցում են 15 երիտասարդներ՝ Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերից:
Ծրագիրն իրականացվում է Հայաստանից Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ (ԵՆԿ), Մոլդովայից ««Միլենիում» վերապատրաստման և զարգացման ինստիտուտ», Ուկրաինայից «Վիննիցայի «Կրեատիվ» տարածաշրջանային տեղեկատվական կենտրոն» և Ռումինիայից «Եվրոպական փորձագիտական «Եվրոպուլս» կենտրոն» կազմակերպությունների կոնսորցիումի կողմից՝ ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի ենթադրամաշնորհային ծրագրի միջոցով և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: