ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՀԱՐԴԱՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որը գտնվում է ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի Շահումյան 69 հասցեում (այսուհետ՝ Պատվիրատու) հրավիրում է վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքներ իրականացնող ընկերություններին և անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` Մասնակից) մասնակցելու Գեղարքունիքի (ք. Գավառ) մարզում նախատեսվող վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքների իրականացման համար GRYH-N-07/21 ծածկագրով հայտարարված բաց մրցույթին:

Տարածքն ունի 130քմ մակերես և օգտագործվելու է որպես բաց երիտասարդական կենտրոն, որի նպատակն է բարձրացնել Հայաստանում երիտասարդների քաղաքացիական ակտիվությունն ու բարեկեցությունը՝ պրոֆեսիոնալ երիտասարդական աշխատանքի իրականացման և հասանելի երիտասարդական ծառայությունների տրամադրման միջոցով։

«Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնների գործունեությունը նպատակաուղղված է երիտասարդների կյանքի որակի բարելավմանը, քաղաքացիական ակտիվության բարձրացմանն ու համայնքային կյանքին ներգրավմանը:

Կենտրոնը 13-18 տարեկան պատանիների և երիտասարդների համար կրթվելու, նոր հմտություններ զարգացնելու, ինքնաարտահայտվելու, ազատ ժամանակը կազմակերպելու և հասակակիցների հետ շփվելու ապահով տարածք է, ինչպես նաև նպաստող միջավայր՝ իրենց սոցիալականացմանը և համայնքներում դրական փոփոխությունների իրականացմանը:

Աշխատանքների կատարման ժամկետ՝ հուլիսի 25-ից սեպտեմբերի 20-ը։

 

ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է yic@yic.am էլ.հասցեին ուղարկել ստորև նշված փաստաթղթերի փաթեթը մինչև 2021թվականի հուլիսի 19-ը, ժամը 12։00-ն.


ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ`

Մրցույթին կարող է մասնակցել ցանկացած կազմակերպություն (ՍՊԸ, ԱՁ), ով ունի գնման պայմանագրով նախատեսված պարտավորությունների իրավունք, մասնագիտական հատկանիշներ, տեխնիկական միջոցներ, աշխատանքային ռեսուրսներ։

Սույն կազմակերպությունը (ՍՊԸ, ԱՁ)  պետք է դատական կարգով անվճարունակ ճանաչված չլինի և պետք է չգտնվի լուծարման գործընթացում։

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր:

Ընտրված մասնակիցը որոշվում է հրավերի պահանջներին բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցներից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։

Պատվիրատուն մրցույթում հաղթած մասնակցին պայմանագիր կնքելու որոշման մասին հայտնում է էլեկտրոնային նամակի կամ հեռախոսազանգի միջոցով:

Հայտերի բացումը տեղի կունենա 2021 թվականի հուլիսի 22-ին, ժամը 11:00-ին՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակում (ք. Գյումրի, Շահումյան 69):

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ՝ Արթուր Նաջարյանին։

Հեռախոս` 055858307

Էլ.փոստ` artur.najaryan@yic.am