ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ | ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ ՕԳՆԱԿԱՆ
ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ հանրային կապերի պատասխանատուի օգնական
ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՎԱՅՐԸ՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպություն (Շահումյան 69, ք․ Գյումրի)
ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Հանրային կապերի պատասխանատուի առօրյա գործերի կազմակերպման աջակցություն
ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ՝ Կես դրույք (25 ժամ/շաբաթ), երեքշաբթիից շաբաթ, 6 ամիս (երկարացման հնարավորությամբ)
ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ Հանրային կապերի պատասխանատու
ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՍԿԻԶԲԸ՝ Հունիսի 10, 2021
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Աջակցել կազմակերպության արտաքին հաղորդակցության կանոնակարգի մշակմանը, թարմացմանն ու իրականացման աշխատանքներին,
- Աջակցել Կազմակերպության տեղեկատվական և ներկայացուցչական նյութերի պատրաստման աշխատանքներին,
- Աջակցել ծրագրային տեղեկատվական միջոցների ու միջոցառումների կազմակերպման աշխատանքներին,
- Աջակցել Կազմակերպության տարեկան հաշվետվության պատրաստման ու վերջինիս ներկայացման միջոցառման կազմակերպման աշխատանքներին,
- Աջակցել Կազմակերպության վեբ կայքի ու սոցիալական ցանցերի կառավարման աշխատանքներին (Ֆեյսբուք, Ինստագրամ, ՅուԹուբ, Թվիթեր, Լինկդին),
- Աջակցել ԶԼՄ-ների կոնտակտային բազայի պատրաստման և թարմացման աշխատանքներին
- Ապահովել Կազմակերպության արտաքին ներկայացուցչությունը,
- Մասնակցել աշխատակազմի ժողովներին,
- Ներկայացնել կատարած աշխատանքի ամսական հաշվետվություն անմիջական ղեկավարին,
- Ծանոթանալ և հետևել Կազմակերպության ներքին կանոնակարգերին/ ընթացակարգերին,
- Անհրաժեշտության դեպքում ստանձնել Կազմակերպության կանոնադրության սահմաններում այլ պարտականություններ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Գրաֆիկ դիզայնի միջին մակարդակի գիտելիքներ
- Սոցիալական մեդիա վարման միջին մակարդակի գիտելիքներ
- Լուսանկարահանման հմտություններ
- Հաղորդակցման հմտություններ (բանավոր և գրավոր),
- Լեզվական հմտություններ (հայերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի առավելություն),
- Ճշտապահության և պատասխանատվության բարձր հատկանիշներ,
- Թիմում աշխատելու հմտություններ։
ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում, Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ։
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև Մայիսի 31֊ը, ժամը 18:00-ն ուղարկել ինքնակենսագրական և շարժառիթային նամակ hr@yic.am էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Հանրային կապերի պատասխանատուի օգնական»:
Պահանջներին բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: Հարցերի և մանրամասների համար զանգահարեք Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00 – 18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 095 919197
