Loading Events

« All Events

  • This event has passed.

ԵՆԿ արշավ դեպի Աշոցք

2021-01-24 @ 2021-01-24 - 2021-01-24

Սիրելի արշավասերներ,
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն շարունակում է իր ճանաչողական արշավների շարքը և սիրով հրավիրում է բոլորիդ մասնակցելու ԵՆԿ-ի հետ այս տարվա առաջին արշավին։
Այս անգամ ուղևորվում ենք Հայաստանի հյուսիս՝ ձմեռային Շիրակը վայելելու։
Կլինենք՝
«Արփի լիճ» ազգային պարկում, որտեղ կտեսնենք Շիրակի ձյունե թագուհուն,
Եղնաջուր համայնքում, որտեղ կտեսնենք Շիրակում միակ վիշապակոթողը,

Պաղակն համայնքում, որը Հայաստանի ամենացուրտ կետն է:

Արշավը տեղի է ունենալու հունվարի 24-ին։
Մեկնարկը կտրվի Գյումրի, Շահումյան 69 հասցեից:
Արշավի մասնակցության վճարը՝ 4000 դրամ, ներառում է ճանապարհածախսը։

Յուրաքանչյուր մասնակից պատասխանատու է իր սննդի համար, ուստի Ձեզ հետ վերցրեք այն, ինչ նպատակահարմար կհամարեք:

Գրանցվելու համար անցեք հղումով՝ http://bit.ly/3qiw1nH
Գրանցման վերջնաժամկետն է հունվարի 22-ը, ժամը 15:00-ն:

Շտապեք գրանցվել, քանզի տեղերը խիստ սահմանափակ են:

Ուղևորության ընթացքում պահպանվում են հակահամաճարակային բոլոր կանոնները, մեքենաներում կլինեն ալկոգելեր։

Խնդրում ենք պահպանել հակահամաճարակային իրավիճակի բոլոր կանոնները և արշավի ընթացքում կրել դիմակներ։

Հարցերի դեպքում, կարող եք զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 91 91 97 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերից)։

Details

Date:
2021-01-24
Time:
2021-01-24
Event Category: