ՎՃԱՐՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը  2020թ. Երիտասարդների միջազգային օրվան ընդառաջ, Շիրակի մարզի առաջատար ընկերություններում աշխատանքային պրակտիկա անցնելու հնարավորություն են տալիս:

Ինչպես դիմել ծրագրին՝

    1. Լրացնել առցանց հայտը հետևյալ հղումով,
    2. Հայտում ընտրել աշխատատեղը, որին կցանկանայիք դիմել և որը համապատասխանում է ձեր կրթությանը,
    3. Ինքնակենսագրությունը կցել հայտին:

Դուք կարող եք դիմել առավելագույնը 2 աշխատատեղի՝ անկախ գործատուից։
Դիմումների վերջնաժամկետը՝ օգոստոսի 23:

Հետադարձ կապ կհաստատվի միայն առաջին փուլն անցած մասնակիցների հետ, որոնք կհրավիրվեն գործատուի հետ հարցազրույցի։


Աշխատատեղերի ցանկն ու աշխատանքային նկարագիրները տե՛ս ներքևում:

    1. Գյումրու համայնքապետարան՝
      Անշարժ գույքի կառավարման մասնագետ
    2. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ՝
      Գործադիր տնօրենի օգնական
    3. «Խաչմերուկ» կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամ՝
      Գրադարանավար, Հանրային հարաբերությունների պատասխանատու, Գրաֆիկ դիզայներ
    4. Աննա Սրտաշյան ԱՁ | մանկական զարգացման կենտրոն՝
      Դաստիարակ, Դաստիարակի օգնական, Դայակ
    5. Գոռ Թորոսյան ԱՁ՝
      Գիդ ուղեկցորդ
    6. «Գյումրու Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն՝
      Ընդունարանի աշխատակից
    7. «ՑԱՅԳ» ՀՌԸ՝
      Լրագրող
      Գովազդային գործակալ
      Եթերի օպերատոր
    8. «ԱՌՏ» ԵՀԿ՝
      Խմբավար
    9. Գյումրու տեխնոլոգիական կենտրոն՝
      Ծրագրի օգնական, Բիզնես խորհրդատու, SMM մասնագետ
    10. «Էմիլի արեգակ» ՀՈՒԱ աջակցման ռեսուրս կենտրոն՝
      Հոգեբան
      Սոցիալական աշխատող
    11. «Արևամանուկ» հոգեբանասոցիալական աջակցության հիմնադրամ:
      Գրասենյակի ղեկավար
      Ծրագրի ղեկավար
      Ծրագրի համակարգող
    12. «Աստեր»մանկական զարգացման կենտրոն | «Աստղիկ Եդիգարյան» ԱՁ
      Մանկավարժ
    13. «ՖՅՈՒՉՐ ԻՆԴԱՍՏՐԻՍ» ՍՊԸ
      Եթերի օպերատոր

* Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հաստիքների նկարագրերի և բովանդակության համար պատասխանատվություն չեն կրում:
Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00 – 18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 095 91 91 97: