ԸՆԴՈՒՆԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿՑԻ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ «ՍՊԻՏԱԿԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՏՈՒՆ» ԲԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ «Սպիտակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի ընդունարանի աշխատակցի կամավորական աշխատանքի համար։

ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝  Ընդունարանի աշխատակից

ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ  ՎԱՅՐԸ՝  «Սպիտակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն (Շահումյան 105, ք․ Սպիտակ)

ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Կենտրոնի այցելուների ընդունում, ուղղորդում և տվյալների բազաների վարում 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ՝ Կես դրույք (25 ժամ/շաբաթ), երեքշաբթիից շաբաթ (13:00-18:00)

ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ Կենտրոնի համակարգող

ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲԸ՝ Օգոստոսի 13, 2020

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Պատասխանել հեռախոսազանգերին և տրամադրել առաջնային տեղեկատվություն,
  • Ընդունել, գրանցել և ուղղորդել կենտրոնի այցելուներին,
  • Հավաքագրել տեղեկատվություն տվյալների բազայի համար,
  • Կազմակերպել գրադարանից օգտվելու գործընթացը,
  • Աջակցել կենտրոնի վարչարարությանը,
  • Հետևել կենտրոնի կարգուկանոնին, մաքրության և  գույքի բարվոք վիճակի պահպանմանը,
  • Մասնակցել աշխատակազմի ժողովներին,
  • Ններկայացնել կատարած գործողությունների ամսական հաշվետվություն,
  • Ըստ անհրաժեշտության՝ ստանձնել այլ պարտականություններ:

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Հաղորդակցման հմտություններ (բանավոր և գրավոր),
  • Պատանիների հետ աշխատելու նրբանկատություն և ցանկություն,
  • Լեզվական հմտություններ (հայերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի առավելություն),
  • Տեխնիկական հմտություններ (համակարգչից և համացանցից օգտվելու հմտություններ, թվային տեխնոլոգիաներից օգտվելու կարողություն),
  • Ճշտապահության և պատասխանատվության բարձր հատկանիշներ,
  • Թիմում աշխատելու հմտություններ։

 

ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում,
  • Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ։

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև օգոստոսի 8-ը, ժամը 15:00-ն ուղարկել ինքնակենսագրական և շարժառիթային նամակ spitakyouthhouse@yic.am էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Ընդունարանի աշխատակից»: Պահանջներին բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Հարցերի և մանրամասների համար զանգահարեք Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպություն (երեքշաբթիից շաբաթ, ժամը 09։30 – 18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 095 91 91 97:

«Սպիտակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի ծրագիրը իրականացվում է Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի և Սպիտակի համայնքապետարանի հետ համագործակցությամբ: