ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԹԵՄԱՅՈՎ
ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Art of Conflict Management: Achieving Solutions for Life, Work and Beyond
ՎԱՅՐԸ՝ Քոբուլեթի, Վրաստան
ՕՐԵՐԸ՝ սեպտեմբերի 23 – հոկտեմբերի 1, 2019
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է`մոտիվացնել երիտասարդներին և երիտասարդական աշխատողներին՝ իրականացնելու միջմշակութային երկխոսությանն ուղղված նախագծեր, որի վերաբերյալ կարևոր դրույթներ՝ բանակցությունների արվեստ, միջմշակութային հաղորդակցություն և կոնֆլիկտների խաղաղ հանգուցալուծում, կուսումնասիրվեն բուն դասընթացի ընթացքում:
ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝
- զինել երիտասարդներին և երիտասարդական աշխատողներին այնպիսի հմտություններով, որոնք կօգնեն կոնֆլիկտների հաղթահարման հարցում՝ բանակցություններ վարել, միջմշակութային հաղորդակցություն և կոնֆլիկտների կառավարման հմտություններ;
- անդրադառնալ եվրոպական և հարևան երկրներում առկա քաղաքական խնդիրներին;
- կատարել ինքնագնահատում, պարզել մշակութային և ազգային պատկանելության դերը անձի ներսում;
- գտնել ընդհանուր արժեքներ և ստեղծել երկխոսություն մասնակիցների միջև;
- բարձրացնել երկկողմ և բազմակողմ երկխոսությունների դերն ու միասնականության նշանակությունը;
- մոտիվացնել մասնակիցներին՝ մշակելու երկարաժամկետ ծրագրեր, որոնք կիրականացնեն ծրագրից հետո:
ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ առնվազն 18 տարեկան ՀԿ ոլորտի աշխատողներ, երիտասարդական աշխատողներ, երիտասարդական խմբերի առաջնորդներ, կազմակերպիչներ, ովքեր անմիջապես աշխատում են երիտասարդների հետ խաղաղաշինության, ժողովրդավարության և կոնֆլիկտների հանգուցալուծման թեմաներով:
Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է:
Խումբը բաղկացած է լինելու 3 մասնակցից:
Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կացության և սննդի ծախսերն ամբողջությամբ: Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի մինչև 180 եվրո՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝
20 եվրո
ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատվում են մսնակցության վճարից։
Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը`
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ սեպտեմբերի 10-ը, ժամը 13:00-ն:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին` valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ` 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):