ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՄԱՆ ԹԵՄԱՅՈՎ
ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Conflict Resolution – Move Fast and Say Yes
ՎԱՅՐԸ՝ Քոբուլեթի, Վրաստան
ՕՐԵՐԸ՝ սեպտեմբերի 15-22, 2019
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է`զարգացնել և խթանել երիտասարդական աշխատողների միջմշակութային հաղորդակցության հմտությունները բազմամշակութային իրավիճակներում։
ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝
- Զարգացնել մասնակիցներին միջանձնային և բանակցային հմտությունները՝ կոնֆլիկտային իրավիճակներից դուրս գալու ավելի էֆեկտիվ միջոցներ գտնելու համար;
- Բացահայտել գործիքներ, մոտեցումներ և լուծման եղանակներ, որոնք կօգնեն կոնֆլիկտների արդյունավետ միջամտությանը և լուծելու անհաղթահարելի թվացող վեճերը (անձնային, կազմակերպության ներսում, համայնքում կամ երկրի մասշտաբով);
- Մասնակիցներին զինել քննադատական մտածողության, հանրային ելույթի, որոշումների կայացման և թիմային աշխատանքի մասին գիտելիքներով և գործիքներով;
- Խթանել համերաշխությունը, ապրումակցումն ու հանդուրժողականությունը;
- Խթանել ակտիվ քաղաքացիությունն ու ոչ-բռնի գործողությունները՝ խաղաղության և ժողովրդավարության ճանապարհին;
- Իմպրովիզացիոն թատրոնի միջոցով զարգացնել մասնակիցների հաղորդակցման և սոցիալական այլ հմտություններ և խթանել նախաձեռնողականությունը։
ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ առնվազն 18 տարեկան երիտասարդական աշխատողներ, երիտասարդական խմբերի առաջնորդներ, կազմակերպիչներ, ուսուցիչներ և այլ մասնագետներ, ովքեր անմիջապես աշխատում են երիտասարդների հետ:
Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է:
Խումբը բաղկացած է լինելու 4 մասնակցից:
Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կացության և սննդի ծախսերն ամբողջությամբ: Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի մինչև 80 եվրո՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝
- 20 եվրո
ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատվում են մսնակցության վճարից։
Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը`
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ սեպտեմբերի 6-ը, ժամը 12:00-ն:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):