ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ 2019

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, արդեն հինգերորդ տարին անընդմեջ, Գյումրիում իրականացնում է տարաբնույթ հանրային միջոցառումներ՝ նվիրված երիտասարդների միջազգային օրվան։
Այս տարի նույնպես, օգոստոսի 12-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, Գյումրու համայնքապետարանի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ իրականացրեց մեծամասշտաբ միջոցառումներ: Օրվա մեկնարկը տրվեց Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում «Փոխակերպվող կրթություն» (“Transforming education”) համաժողովով: Համաժողովի առաջին մասում տեղի ունեցան ելույթներ տեղական և միջազգային փորձագետ-խոսնակների կողմից, որին հաջորդեց տարբեր լսարաններում զուգահեռաբար տարբեր թեմաներով ընթացող աշխատարանները՝ ոլորտում ճանաչված և փորձառու փորձագետների ներգրավմամբ: Հաջորդիվ տեղի ունեցավ «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրի՝ Հայաստանում պաշտոնական մեկնարկի միջոցառում: Միջոցառումները շարունակվեցին Թատերական հարապարակում, որտեղ տեղադրված էր «Էրազմուս+ երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական տաղավարը, որից անցորդները հնարավորություն ունեցան տեղեկություն ստանալ ծրագրերի մասին, ինչպես նաև ձեռք բերել ծրագրերի լոգոտիպերով տեղեկատվական նյութեր և նվերներ։ Ներկաները տեղում մասնակցեցին վիկտորինայի, իսկ հաղթողներն արժանացան տարբեր մրցանակների։ Օրն ամբողջացավ տոնական համերգով՝ հանրահայտ Adana Project ֆոլկ ռոք բենդի և DJ Arni Rock-ի և Haik Solar-ի մասնակցությամբ։ *

Միջոցառման իրականացմանն աջակցում են Հայաստանում «Էրազմուս+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնը, «ՑԱՅԳ» հեռուստաընկերությունը, «Ռադիո Հայ Գյումրի» ռադիոկայանը, «Շանթ» հեռուստառադիոընկերությունը, «Ռադիո Շանթ» ռադիոկայանը, «Դիզայն Բուտիք», «Ֆլորենս Գյումրի», ընկերությունները, «Գինոսյան Ֆոտոհաուզ» ստուդիան և «ՍՈԼՈ Բյութի» գեղեցկության սրահը։

67972891_2692273637472722_4458416180574552064_o68249733_2688746591158760_1055479021761986560_o68638638_2692274984139254_3527140298683580416_o
69156207_2692276687472417_4857167640189206528_o68251358_2692280817472004_2478167555374579712_o68516454_2692280254138727_7321695539072860160_o