ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՎԱՅՐԸ՝ Գոլվեյ, Իռլանդիա
ՕՐԵՐԸ՝ սեպտեմբերի 22-27, 2019
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է զարգացնել երիտասարդական աշխատողների և երիտասարդական առաջնորդների հմտությունները՝ երիտասարդների հետ աշխատելու, նրանց հզորացնելու, հասարակական կյանքում ակտիվորեն ներգրավելու և համայնքային կյանքում ներդրում ունենալու համար: Ծրագրի ընթացքում ուշադրություն կդարձնենք նաև Էրազմուս+ ծրագրի հնարավորություններին՝ որպես միջոց հասարակական կյանքում երիտասարդների մասնակցությունը խթանելու համար:
ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ առնվազն 18 տարեկան երիտասարդական աշխատողներ, երիտասարդական առաջնորդներ, մենթորներ և այլ մասնագետներ, ովքեր անմիջապես աշխատում են երիտասարդների հետ:
Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է:
Խումբը բաղկացած է լինելու 2 մասնակցից:
Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կացության և սննդի ծախսերն ամբողջությամբ: Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի մինչև 820 եվրո՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով: Վիզայի վճարը և վիզայի հետ կապված ծախսերը ևս փոխհատուցվում է ծրագրի կողմից:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝
75 եվրո
ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուների համար մասնակցության վճարը կազմում է 50 եվրո:
Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը`
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ օգոստոսի 6-ը, ժամը 13:00-ն:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):