ԲԱԿԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՏԱՆԸ

ցամպ

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնը օգոստոսին կազմակերպում է բակային ճամբարների շարք 11 և 12 տարեկան թվով 50 պատանիների համար (ամեն խմբում 25 հոգի)՝ յուրաքանչյուրը 1 շաբաթ տևողությամբ (օգոստոսի 6-10, օգոստոսի 13-17):

Բակային ճամբարի նպատակն է 11-12 տարեկան երեխաների ամառային արձակուրդները դարձնել հագեցած, հետաքրքիր ու բազմաբովանդակ, ստեղծել հնարավորություն շփվելու հասակակիցների հետ, ձեռք բերելու նոր ընկերներ ու ստանալու նոր գիտելիքներ։

Բակային ճամբարը կազմակերպվելու է օրվա առաջին կեսին (10:00-13:00) և ունենալու է կրթական, մշակութային ու մարզական բաղադրիչներ։

 

Բակային ճամբարի մասնակիցների առօրյան  առավել հետաքրքիր դարձնելու նպատակով կազմակերպվելու են նաև ժամանցային միջոցառումներ ու խաղեր:

Բակային ճամբարը նաև հրաշալի հնարավորություն է «Երիտասարդների տան» երիտասարդների համար՝ իրենց գիտելիքները, փորձն ու հմտությունները փոխանցելու երեխաներին: Ուստի, կենտրոնի այն երիտասարդները, ովքեր ցանկանում են  ներգրավվել բակային ճամբարի կազմակերպչական աշխատանքներին որպես կամավոր-ջոկատավար, ապա խնդրում ենք լրացնել հայտը:

Երեխաներին գրանցելու համար ծնողին/խնամակալին խնդրում ենք երեխայի հետ միասին  այցելել «Երիտասարդների տուն»՝ տեղում գրանցման թերթիկը լրացնելու համար։

Գրանցման համար պարտադիր ներկայանալ երեխայի ծննդականով։

Առաջին խմբում (օգոստոսի 6-10-ը) գրանցվելու վերջնաժամկետն է օգոստոսի 3-ը` ժամը 15։00-ն։
Երկրորդ խմբում գրանցվելու վերջնաժամկետն է օգոստոսի 10-ը` ժամը 15։00-ն։

Տեղերը սահմանափակ են և հատկացվելու են ըստ դիմողների հերթականության՝ առանց ընտրության որևէ փուլի։

Ուստի շտապեք գրանցվել։

Հարցերի դեպքում կարող եք այցելել «Երիտասարդների տուն» կամ զանգահարել 094 05 91 97 հեռախոսահամարով (երեքշաբթիից շաբաթ օրերին, 10։00-18։00-ն):