ԷՐԱԶՄՈՒՍ+ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԵՐԱՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ
ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ «Chasing after diversity»
ՎԱՅՐԸ՝ Սկշինիցե/Լյուբլին, Լեհաստան
ՕՐԵՐԸ՝ հունիսի 20-30, 2019
ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է
- Խթանել բազմազանությունը՝ երաժշտության և մշակույթի միջոցով,
- Ստեղծել ներառական հարթակ՝ հաշմանդամություն ունեցող երիտասարդների ներգրավմամբ,
- Անցկացնել երաժշտական և պարային աշխատարաններ` թմբուկահարության, վոկալի, ժողովրդական և այլ պարերի ուղղությամբ,
- Ձևավորել միջազգային նվագախումբ և հանրային համերգ կազմակերպել ծրագրի ընթացքում:
ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 18-28 տարեկան երիտասարդներ, ովքեր ունեն երաժշտական հմտություններ (պրոֆեսիոնալ մակարդակ չի պահանջվում): Խրախուսվում է հաշմանդամություն ունեցող երիտասարդների մասնակցությունը:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝
- 20 եվրո
ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:
Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է:
Խմբում լինելու է 4 երիտասարդ, 1 թիմ լիդեր և 1 աջակից անձ:
Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կացության և սննդի ծախսերն ամբողջությամբ: Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի մինչև 275 եվրո՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով:
Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը:
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ ապրիլի 10—ը, ժամը 13:00-ն:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):