«UPSHIFT Հայաստան»
դեռահասների զարգացման և զորակցման ծրագիր
2018թ. սկզբին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը և Յունիսեֆի հայաստանյան գրասենյակը միավորեցին իրենց ջանքերը Հայաստանում ներդնելու Յունիսեֆի գլոբալ UPSHIFT ծրագիրը:
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿ
«UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման և զորակցման պիլոտային ծրագրի նպատակն է՝ նպաստել Հայաստանում 12-18 տարեկան դեռահասների նախաձեռնողականության և քաղաքացիական ակտիվության բարձրացմանը՝ վերջիններիս ներգրավելով իրենց համայնքների կյանքի որակի բարելավմանն ուղղված գործընթացների մեջ:
ԾՐԱԳՐԻ ԹԻՐԱԽ
Ծրագրի ուղղակի շահառուներն են՝ Գյումրի և Սպիտակ քաղաքներից 12-18 տարեկան 50 պատանի։ Պատանիները ընտրվելու են տարբեր դպրոցներից, քոլեջներից, ուսումնական/կրթական/մշակութային հաստատություններից։
Ծրագրի անուղղակի շահառուներն են Գյումրի և Սպիտակ քաղաքներից 12-18 տարեկան մոտ 500 դեռահաս և ուսուցիչներ, ովքեր հնարավորություն կունենան մասնակցել տարբեր հաստատություններում կազմակերպվելիք դասընթացներին և տեղեկատվական հանդիպումներին։
ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
«UPSHIFT Հայաստան» ծրագիրը իր մեջ ներառում է դեռահասների զարգացման, սոցիալական նորարարության և ձեռնարկատիրության առաջատար մոտեցումների տարրեր` նպատակ ունենալով դեռահասների մոտ զարգացնել սոցիալական նորարարության և ձեռնարկատիրության հմտություններ: UPSHIFT-ը երիտասարդներին և դեռահասներին սովորեցնում է բացահայտելու իրենց համայնքների խնդիրները և մշակել արդյունավետ լուծումներ՝ տվյալ խնդիրների լուծման և համայնքներում կյանքի որակը ավելի բարեկեցիկ դարձնելու համար:
Յունիսեֆի գլոբալ UPSHIFT ծրագրի մասին կարող եք կարդել հետևյալ կայքէջում՝ www.unicef.org/innovation/
Ծրագրային գաղափարների ներկայացման հայտադիմում՝ https://bit.ly/2T9n9UZ