ԵՆԿ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 10-ԱՄՅԱԿԸ

 Դեկ49147983_2283905344976222_1283720464409034752_oտեմբերի 22-ին կայացավ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադրման 10-ամյակին նվիրված միջոցառումը: Միջոցառմանը ներկա էին պետական կառավարման մարմինների, տեղական և միջազգային կազմակերպությունների ու մեդիա ոլորտի ներկայացուցիչներ, կազմակերպության անդամներ ու շահառուներ։ Միջոցառման ընթացքում Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանն ամփոփեց կազմակերպության գործունեության 10 տարիները՝ ներկայացնելով կազմակերպության իրականացրած ծրագրերը և գործողությունները՝ ըստ ոլորտների: Տեղի ունեցավ նաև ԵՆԿ-ին նվիրված «Youth Power» երգի պրեմիերան, որի կատարողն է երգչուհի Արմինե Քոչարյանը: Ամփոփելով 2018 թվականը՝ Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը հանձնեց ավանդական դարձած տիտղոսներն ու շնորհակալագրերը գործընկեր կառույցներին, պետական, մեդիա և հասարակական ոլորտի ներկայացուցիչներին՝ կազմակերպության հետ սերտ համագործակցության և երիտասարդության ոլորտին վերաբերող հարցերում գործուն մասնակցության ու ցուցաբերած աջակցության համար։ Հանձնվեցին նաև «Տարվա անդամ», «Տարվա աշխատակազմի անդամ» և «ԵՆԿ բարեկամ» տիտղոսները։ ԵՆԿ հիմնադրման հոբելյանական 10-ամյակի և երիտասարդական ոլորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար կազմակերպությունը՝ ի դեմս նախագահ Արթուր Նաջարյանի, պարգևատրվեց պատվոգրերով, շնորհակալագրերով և հուշանվերներով ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանի, Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի և Գյումրու համայնքապետ Սամվել Բալասանյանի կողմից։

48402762_2283914841641939_7291622062102151168_o  48425362_2283910778309012_3268776347719172096_o  48421704_2283914414975315_7009306723500425216_o  48425025_2283903954976361_6984541147502739456_o  48413814_2283904768309613_2456513425484808192_o  48412302_2283911091642314_8037262675706642432_o  48414549_2283913304975426_3319650411433951232_o  48417625_2283903578309732_163684742703611904_o  48380897_2283906068309483_6410249796065427456_o

 

Տեսնել ավելին…