ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ

mobilityYICԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Different View

ՎԱՅՐԸ՝ Սկշինիցե Պիերվշե, Լեհաստան

ՕՐԵՐԸ՝ սեպտեմբերի 2-10, 2018

ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է  

  • Զարգացնել երիտասարդների մոտ լուսանկարչության վերաբերյալ գիտելիքներն ու հմտությունները
  • Ներառել երիտասարդներին մշակութային միջոցառումների կազմակերպման և իրականացման աշխատանքներում, ինչպես նաև ապահովել նրանց մասնակցությունը նմանատիպ միջոցառումներում
  • Իրականացնել գործնական աշխատանքներ և լուսանկարչական դասեր մասնակիցների համար
  • Ներգրավել հաշմանդամություն ունեցող երիտասարդներին
  • Բարձրացնել երիտասարդների մասնակցությունը սոցիալական և մշակութային կյանքում

 

ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 18-25 տարեկան երիտասարդներ, երիտասարդական աշխատողներ և առաջնորդներ ստեղծարար մտածելակերպով և լուսանկարչական փորձառությամբ: Սեփական տեսախցիկ ունենալը կդիտարկվի որպես առավելություն, սակայն պարտադիր պայման չէ:

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝

  • 20 եվրո

ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:

 

Հավելյալ տեղեկատվություն կարող եք ձեռք բերել ներկայացված տեղեկատուից։

 

Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է:

 

Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը:

 

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ օգոստոսի 16ը, ժամը 13:00-ն:

 

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):