ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրու երիտասարդների հզորացում» ծրագրի շրջանակներում շարունակում է դասընթացների հերթական շարքը:
Այս անգամ հրավիրում ենք մասնակցելու դասընթացների «Երիտասարդական աշխատանքի հիմունքներ» ընդհանուր խորագրի ներքո՝ հետևյալ թեմաներով՝
1. Երիտասարդական աշխատանքի ներածություն
2. Պետական երիտասարդական քաղաքականություն
3. Տեղական երիտասարդական քաղաքականություն
4. Երիտասարդական աշխատանքի լուսաբանում
5. Երիտասարդական աշխատանքի ֆինանսավորում
Դասընթացների ցանկը շարունակելի է (ընդհանուր առմամբ նախատեսվում է իրականացնել 22 թեմատիկ դասընթաց)։ Մյուս թեմաների վերաբերյալ տեղեկատվությունը կհայտարարվի առաջիկայում։
Դասընթացների ընդհանուր նպատակն է․
Բարձրացնել Գյումրիում երիտասարդական աշխատանքի ոլորտում ծառայություններ մատուցող պետական և ոչ-կառավարական կառույցների աշխատանքի որակը՝ երիտասարդների հետ աշխատող կազմակերպությունների և կառույցների ներկայացուցիչների կարողությունների զարգացման միջոցով։
Դասընթացներին կարող են մասնակցել.
• Գյումրու երիտասարդական կամ երիտասարդների հետ աշխատող կազմակերպությունների աշխատակիցներ և կամավորներ
• Գյումրու հիմնական և ավագ դպրոցների ադմինիստրատիվ աշխատակազմ և դասղեկ-ուսուցիչներ
• Գյումրու երիտասարդների հետ առնչվող պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատակիցներ և կամավորներ
• Երիտասարդական և սոցիալական աշխատողներ, արտադպրոցական կրթական հաստատությունների խմբավարներ, դասընթացավարներ, մանկավարժներ և հոգեբաններ
• Իրավապահ մարմինների և առողջապահական հիմնարկների աշխատակիցներ,
• Մեդիա ոլորտի ներկայացուցիչներ
• Այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ
Մեկ անձը կարող է դիմել մասնակցնելու մեկ և ավելի դասընթացների:
Առաջնայնություն կտրվի այն անձանց, ովքեր կդիմեն մասնակցելու դասընթացների շարքին ամբողջությամբ և ովքեր ուղղակի կապ կունենան համապատասխան թեմաների հետ։
Յուրաքանչյուր թեմատիկ դասընթացի համար պետք է ներկայացնել առանձին հայտ։
Դասընթացները տեղի են ունենալու Գյումրու «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում (Վ. Սարգսյան 20), հետևյալ օրերին՝
1. Երիտասարդական աշխատանքի ներածություն (08/06/2018)
2. Պետական երիտասարդական քաղաքականություն (09/06/2018)
3. Տեղական երիտասարդական քաղաքականություն (10/06/2018)
4. Երիտասարդական աշխատանքի լուսաբանում (16/06/2018)
5. Երիտասարդական աշխատանքի ֆինանսավորում (17/06/2018)
Միայն այն մասնակիցները, ովքեր կմասնակցեն վերոնշյալ բոլոր 5 դասընթացներին ամբողջությամբ, կստանան դասընթացների շարքի մասնակցության վկայական:
Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը 6 ժամ է՝ ներառյալ ընդմիջումները:
Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան էլեկտրոնային հայտեր, որոնց հղումները տրվում են ստորև։ Գրանցման հայտերը լրացնելու վերջնաժամկետներն է հունիսի 6-ը՝
- Երիտասարդական աշխատանքի ներածություն,
- Պետական երիտասարդական քաղաքականություն,
- Տեղական երիտասարդական քաղաքականություն,
- Երիտասարդական աշխատանքի լուսաբանում,
- Երիտասարդական աշխատանքի ֆինանսավորում,
Կապ կհաստատվի միայն ընտրված մասնակիցների հետ։
Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել ԵՆԿ գրասենյակ (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00 — 18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 095-91-91-97 կամ գրել youthhouse@yic.am էլ-հասցեին:
«Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրիում երիտասարդների հզորացում» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ և «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն — Հայաստան» հիմնադրամ կոնսորցիումի կողմից: