ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ
ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ «(Dis)appearing (dis)abilities with Schuman Volunteers»
ՎԱՅՐԸ՝ Լեհաստան
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ 2018թ. հոկտեմբեր 1 — 2019թ. հունիս/սեպտեմբեր (կախված հյուրընկալող կազմակերպությունից)
ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ The Polish Robert Schuman Foundation
ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ է՝ հստակ գործողությունների միջոցով բարձրացնել հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավածությունը հասարակության մեջ՝ խթանելով վերջիններիս ակտիվ մասնակցությունը: Ծրագրի նպատակն է նաև փոխել մարդկանց վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ և սերմանել համերաշխություն, հանդուրժողականություն և հարգանք դեպի մարդկային արժանապատվություն և իրավունքներ։
ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 18-30 տարեկան, անգլերենի խոսակցական մակարդակի իմացությամբ, ակտիվ, մոտիվացված երիտասարդներ։ Հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատանքի փորձը և լեհերենի տարրական իմացությունը կդիտվեն որպես առավելություն։
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հայտադիմումը և ուղարկել info.evs@schuman.pl էլ․ հասցեին։ Ցանկության դեպքում հայտին կից կարող եք ուղարկել նաև ձեզ ներկայացնող տեսանյութ, շարժառիթային նամակ կամ այլ նյութ։ Դիմումները, առանց պարտադիր լրացված հայտադիմումի, չեն դիտարկվի։ Նամակը վերնագրել հետևյալ կերպ՝ APPLICATION 2018։
Ծրագրին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ ծրագրի տեղեկատուից։
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ մայիսի 13-ը։
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Մարիամ Ղարագյոզյանին mariam.gharagyozyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 91 91 97 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերից):