ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ

444ստռօնգ23754826_1753710354662393_5278876147172379528_nlogo YIC - !C logo-arm

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրու երիտասարդների հզորացում» ծրագրի շրջանակներում հրավիրում է մասնակցելու դասընթացների հետևյալ թեմաներով՝

 

  1. Երիտասարդական աշխատանքի ներածություն
  2. Երիտասարդական աշխատանքի ֆինանսավորում
  3. Երիտասարդական աշխատանքի լուսաբանում։

 

Դասընթացների ցանկը շարունակելի է (ընդհանուր առմամբ նախատեսվում է իրականացնել 22 թեմատիկ դասընթաց)։ Մյուս թեմաների վերաբերյալ տեղեկատվությունը կհայտարարվի առաջիկայում։

 

Դասընթացների ընդհանուր նպատակն է

Բարձրացնել Գյումրիում երիտասարդական աշխատանքի ոլորտում ծառայություններ մատուցող պետական և ոչ-կառավարական կառույցների աշխատանքի որակը՝ երիտասարդների հետ աշխատող կազմակերպությունների և կառույցների ներկայացուցիչների կարողությունների զարգացման միջոցով։

 

Դասընթացներին կարող են մասնակցել.

  • Գյումրու երիտասարդական կամ երիտասարդների հետ աշխատող կազմակերպությունների աշխատակիցներ և կամավորներ
  • Գյումրու հիմնական և ավագ դպրոցների ադմինիստրատիվ աշխատակազմ և դասղեկ-ուսուցիչներ
  • Գյումրու երիտասարդների հետ առնչվող պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատակիցներ և կամավորներ
  • Երիտասարդական և սոցիալական աշխատողներ, արտադպրոցական կրթական հաստատությունների խմբավարներ, դասընթացավարներ, մանկավարժներ և հոգեբաններ
  • Իրավապահ մարմինների և առողջապահական հիմնարկների աշխատակիցներ,
  • Մեդիա ոլորտի նորկայացուցիչներ
  • Այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ

 

Մեկ անձը կարող է դիմել մասնակցնելու մեկ և ավելի դասընթացների, սակայն առաջնայնություն կտրվի առաջին անգամ դիմող անձանց, ովքեր ուղղակի կապ ունեն համապատասխան թեմայի հետ։ Յուրաքանչյուր դասընթացի համար պետք է ներկայացնել առանձին հայտ։

 

Դասընթացները տեղի են ունենալու Գյումրու «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում (Վ. Սարգսյան 20), հետևյալ օրերին՝

 

  1. Երիտասարդական աշխատանքի ներածություն-(05/05/2018)
  2. Երիտասարդական աշխատանքի լուսաբանում-(06/05/2018)
  3. Երիտասարդական աշխատանքի ֆինանսավորում-(12/05/2018)

 

Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը 6 ժամ է՝ ներառյալ ընդմիջումները:

 

Դասընթացներին մասնակցելու համար  անհրաժեշտ է լրացնել համապատասխան էլեկտրոնային հայտեր, որոնց հղումները տրվում են ստորև․

 

Երիտասարդական աշխատանքի ներածություն

Երիտասարդական աշխատանքի լուսաբանում

Երիտասարդական աշխատանքի ֆինանսավորում

 

Գրանցման հայտերը լրացնելու վերջնաժամկետն է ապրիլի 30-ը, ժամը 24:00:

 

Կապ կհաստատվի միայն ընտրված մասնակիցների հետ։

 

Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել ԵՆԿ գրասենյակ (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00 — 18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 095-91-91-97 կամ գրել youthhouse@yic.am էլ-հասցեին:

 

«Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրիում երիտասարդների հզորացում» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ և «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն Հայաստան» հիմնադրամ կոնսորցիումի կողմից: