ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ-ՀՐԱՎԵՐ

444ստռօնգlogo YIC - !C     logo-arm

 

Առաջադրանքի նկարագրություն

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ «Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրու երիտասարդների հզորացում» ծրագրի շրջանակներում, հայտարարում է դասընթացավարների մրցույթ:

Դասընթացների ընդհանուր նպատակն է․

Բարձրացնել Գյումրիում երիտասարդական աշխատանքի ոլորտում ծառայություններ մատուցող պետական և ոչ-կառավարական կառույցների աշխատանքի որակը՝ երիտասարդների հետ աշխատող կազմակերպությունների և կառույցների ներկայացուցիչների կարողությունների զարգացման միջոցով։

Դասընթացների թեմաները․

  1. Դեռահասների տարիքային զարգացման հոգեբանական առարձնահատկություններ
  2. Դեռահասների ծնողավարություն
  3. Դեռահասների առողջություն և հիգիենա
  4. Ներառականություն և աշխատանք հաշմանդամություն ունեցող երիտասարդների հետ
  5. Սեռականություն և բռնություն դեռահասների հարաբերություններում
  6. Կոնֆլիկտների հաղթահարում և բանակցությունների վարում
  7. Դեռահասների իրավունքներ և իրավախախտումներ
  8. Երիտասարդների մասնագիտական կողմնորոշում և զբաղվածություն
  9. Պետական երիտասարդական քաղաքականություն
  10. Տեղական երիտասարդական քաղաքականություն
  11. Երիտասարդական աշխատանքի ներածություն
  12. Երիտասարդական աշխատանքի ֆինանսավորում
  13. Երիտասարդական աշխատանքի լուսաբանում
  14. Երիտասարդական նախաձեռնողականության խթանում և կամավորություն
  15. Երիտասարդների առաջնորդության և թիմային աշխատանքի խթանում
  16. Էլեկտրոնային գրագիտություն և մեդիագրագիտություն
  17. Ոչ ֆորմալ կրթության ներածություն
  18. Ոչ ֆորմալ կրթության գործիքների մշակում և կիրառում
  19. Նորարարություն և թվային երիտասարդական աշխատանք
  20. Երիտասարդների ձեռներեցության խթանում
  21. Երիտասարդների գրավոր և բանավոր ինքնաներկայացում
  22. Ժամանակի կառավարում և պլանավորում

Դասընթացների թիրախային խմբերն են․

  • Գյումրու երիտասարդական կամ երիտասարդների հետ աշխատող կազմակերպությունների աշխատակիցներ և կամավորներ,
  • Գյումրու հիմնական և ավագ դպրոցների ադմինիստրատիվ աշխատակազմ և դասղեկ-ուսուցիչներ,
  • Գյումրու երիտասարդների հետ առնչվող պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատակիցներ և կամավորներ,
  • Երիտասարդական և սոցիալական աշխատողներ, արտադպրոցական կրթական հաստատությունների խմբավարներ, դասընթացավարներ, մանկավարժներ և հոգեբաններ,
  • Իրավապահ մաիմինների և առողջապահական հիմնարկների աշխատակիցներ,
  • Մեդիա ոլորտի նորկայացուցիչներ,
  • Այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ։

Դասընթացների բոլոր մասնակիցները պետք է ուղղակի առնչություն ունենան երիտասարդների կամ երիտասարդական աշխատանքով զբաղվող կառույցների հետ և ունենան ստացած գիտելիքները տեղայնացնելու հնարավորություն։

Դասընթացավարները պետք է զարգացնեն մասնակիցների կարողունակությունները՝ ստացված գիտելիքն ու հմտություններն իրենց ուղղակի շահառուներին փոխանցելու համար։

Դասընթացների իրականացման վայրը՝ քաղաք Գյումրի, «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն։

Ժամկետները՝ ապրիլ-օգոստոս ամիսներ, շաբաթ-կիրակի օրերին։ Վերջնական ժամատախտակը կհստակեցվի ընտրված դասընթացավարների հետ։

Մեկ թեմատիկ դասընթացի տևողությունը՝ մեկ աշխատանքային օր՝ 6 ժամ՝ ներառյալ մեկ սուրճի և մեկ ճաշի ընդմիջումները:

 

ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐԻ ՆԿԱՐԱԳԻՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Դասընթացավարների պարտականությունները․

  • Իրականացնել դասընթացներ վերը նշված թեմաներով կամ թեմաներից մեկով,
  • Նախապես պատրաստել դասընթացի մոդուլ՝ տրվելիք նմուշի համաձայն,
  • Պատրաստել թեմատիկ պրեզենտացիաներ և բաժանվող նյութեր,
  • Գրել դասընթացի ամփոփ հաշվետվություն՝ տրվելիք նմուշի համաձայն։

Պահանջվող փորձն ու որակավորումները

  • Դասընթացի թեմատիկ ոլորտում աշխատաքային, մասնագիտական փորձառություն,
  • Նախկինում ոչ-ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ դասընթացներ վարելու փորձառություն,
  • Պրեզենտացիա պատրաստելու և ներկայացնելու հմտություններ,
  • Գրավոր և բանավոր հաղորդակցության հմտություններ, ճշտապահություն և ճկունություն։

Հայտերն ընդունվում են բացառապես անհատների կողմից, խմբային հայտերը չեն դիտարկվի։ Մեկ հայտատուն կարող է դիմել մեկից ավելի թեմատիկ դասընթացներ վարելու համար։

Հավասար փորձառության պարագայում առաջնայնություն կտրվի Գյումրիում բնակվող թեկնածուներին:

Վարձատրություն

Ընտրված դասընթացավարների հետ նախատեսվում է կնքել Ծառայությունների մատուցման մասին պայմանագիր։ Դասընթացավարի սուրճի և ճաշի ընդմիջումները կհոգա ծրագիրը, ճանապարհածախսը չի փոխատուցվի։

Վարձատրությունը կկատարվի փոխանցումով՝ ծառայության մատուցումը հավաստող ակտի ստորագրումից հետո։ Մեկ աշխատանքային օրվա համար կվճարվի 45.000 (քառասունհինգ հազար) ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր պարտադիր վճարները։

 

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև մարտի 14-ը, ժամը 18:00-ն ուղարկել ինքնակենսագրականը anna.yeghoyan@yic.am էլ-հասցեին: էլեկտրոնային նամակը պետք է բավարարի հետևյալ պարտադիր պահանջներին․

  1. նամակի վերնագրում նշել «Դասընթացավարի հայտ» արտահայտությունը
  2. նամակի առաջին տողում գրել այն թեմայի կամ թեմաների անվանումը, որի համար դիմում են,
  3. նամակի մեջ ազատ ոճով ներկայացնել որպես դասընթացավար ծրագրում ներգրավվելու շարժառիթը, դասընթացի ենթաթեմաները և մեթոդաբանական մոտեցումը։

Մեկից ավելի դասընթացի համար դիմող թեկնածուները պետք է երրորդ կետում նշված պահանջները ներկայացնեն ամեն դասընթացի համար առանձին։

Դասընթացային մոդուլներ կցելու կարիք չկա։

Պահանջներին բավարարող թեկնածուների հետ կանցկացվի հեռախոսային հարցազրույց:

Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել ԵՆԿ գրասենյակ (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00 — 18:00) հետևյալ հեռախոսահամարով՝

095-91-91-97 կամ գրել anna.yeghoyan@yic.am էլ-հասցեին:

 

___________________________

«Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրիում երիտասարդների հզորացում» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ և «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն –  Հայաստան» հիմնադրամ կոնսորցիումի կողմից: