ՖՐԱՆՍԵՐԵՆԻ ՍԿՍՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՆՈՐ ԱԿՈՒՄԲՆԵՐ ԵՆԿ-ՈՒՄ

Structure_armՍիրով տեղեկացնում ենք, որ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն մեկնարկում է ֆրանսերենի նոր ակումբներ՝ սկսնակ և միջին մակարդակների համար, որը վարելու է Ֆրանսիայից ժամանած միջազգային «French Civic Service»-ի կամավոր Լիդիա Վարթանյանը:

Եթե ցանկանում եք սովորել ֆրանսերեն կամ բարելավել ձեր գիտելիքները, ապա շտապեք գրանցվել մինչև  փետրվարի 27 -ը՝ լրացնելով հետևյալ առցանց հայտը:

Ակումբների առաջին հանդիպումը տեղի կունենա մարտի 1-ին, ժամը 14:00-ին:

 

Մանրամասների համար կարող եք զանգահարել 095 91 91 97 հեռախոսահամարով (բացի երկուշաբթի և կիրակի օրերից) կամ այցելել ԵՆԿ գրասենյակ՝ Շահումյան 69 հասցեով (Արևամանուկ շենք, 1-ին հարկ):