ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ «ՄԻՋՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ
ՎԱՅՐԸ՝ Մարսել, Ֆրանսիա
ՕՐԵՐԸ՝ նոյեմբերի 18-25, 2017
ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է՝
- Հնարավորություն ստեղծել հայ, թուրք, ֆրանսիացի և գերմանացի երիտասարդների համար՝ ճանաչելու միմյանց պատմությունը, մշակույթը, ավանդույթները, նույնական արժեքներն ու տարբերությունները՝ որպես փոխըմբռնման և բարեկամության հիմք՝ համատեղ աշխատանքի, միասին ապրելու և ընդհանուր փորձի հիման
վրա։ - Զարգացնել լրատվության և սոցիալական ցանցերի օգտագործման հմտությունները երիտասարդների մոտ, ծանոթացնել երկընտրանքային լրատվական գործիքներին՝ բլոգների, լուսանկարչության և սոցիալական մեդիայի օգտագործման միջոցով։
- Խթանել միջմշակութային հաղորդակցությունը մասնակից երիտասարդների միջև՝ բարձրացնելով հանդուրժողականությունը և բարեկամական վերաբերմունքը միմյանց նկատմամբ։
ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 18-25 տարեկան, հասարակական ոլորտում ակտիվ երիտասարդներ և երիտասարդ առաջնորդներ, ովքեր պատրաստ են շարունակել համագործակցությունը և խթանել միջսահմանային երկխոսությունը հարևան երկրների երիտասարդների միջև։
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝ 20 եվրո
ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:
Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է:
Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ օգոստոսի 23-ը, ժ. 18:00-ն:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել
ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):