Տեղեկատվական հանդիպումներ Շիրակի մարզի ուսումնական հաստատություններում
Մայիսի 14-ից 25-ը Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջում, Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Գյումրու մասնաճյուղում և Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցավ Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի (ԵՆԿ) կողմից կազմակերպված տեղեկատվական հանդիպումներ ուսանողների և դասախոսական կազմի հետ: Հանդիպման ընթացքում ԵՆԿ ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանի, հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Սարգսյանի և ծրագրի ղեկավարներ Վալյա Մարտիրոսյանի և Մարիամ Ղարագյոզյանի կողմից ներկայացվեց կազմակերպության առաքելությունը, գործունեության հիմնական ոլորտներն ու տեսակները, ինչպես նաև կազմակերպության կողմից երիտասարդներին ընձեռվող կրթական, մշակութային, անհատական և մասնագիտական զարգացմանն ուղղված տեղական և միջազգային հնարավորությունների մասին։ Տեղեկատվական հանդիպումների շրջանակներում ներկաները հանդիպում ունեցան նաև Եվրոպական կամավորական ծառայություն (ԵԿԾ) ծրագրի շրջանակներում Դանիայից և Գերմանիայից Հայաստան ժամանած Քրիստիան Քենսմարկի և Էլինա Բենզի հետ, ովքեր ուսանողներին ներկայացրեցին Հայաստանում իրենց կողմից իրականացվող կամավորական աշխատանքների մասին, և թե ինչպես հայ երիտասարդները ևս կարող են օգտվել այս հնարավորությունից և կամավորական աշխատանքի մեկնել Եվրոպական Միության որևէ անդամ երկիր։