ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ՝ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԻ և «ՈՉ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԻՆ» ՇԱՐԺՄԱՆ ԹԵՄԱՆԵՐՈՎ

1a4ea9_8ee7ddb620a247e89d7d322930f489f0-mv2 ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Turn Hate Off
ՎԱՅՐԸ՝ Միսակցիելի, Վրաստան
ՕՐԵՐԸ՝ մայիսի 14-20, 2017
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է`  ընդլայնել «Ոչ ատելության խոսքին» շարժումը և ուսուցանել կովկասյան տարածաշրջանում «Ոչ ատելության խոսքի» ակտիվիստների։
ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝
— Ուսուցանել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի երիտասարդական աշխատողներին, երիտասարդ առաջնորդներին, դասընթացավարներին և մարդու իրավունքների ակտիվիստներին՝ «Ոչ ատելության խոսքին» շարժման արժեքների և գաղափարների մասին
— Խրախուսել մասնակիցներին՝ տարածելու «Ոչ ատելության խոսքին» շարժումն իրենց համայնքներում, դպրոցներում և տեղական ԶԼՄ-ներում
— Աջակցել մասնակիցներին՝ «Ոչ ատելության խոսքի» վերաբերյալ սեփական ծրագրեր կազմելուն

ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ՝ 18 տարին լրացած, երիտասարդական աշխատանքի ոլորտում փորձառու, ներառականության և մարդու իրավունքների ոլորտում փորձառություն ունեցող երիտասարդական աշխատողներ, դասընթացավարներ, երիտասարդ առաջնորդներ և մարդու իրավունքների ակտիվիստներ։

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝ 20 եվրո

Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է:

Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ ապրիլի 24-ը, ժ. 18:00-ն:

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 կամ 0312 69497 հեռախոսահամարներով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):

Ծրագրի տեղեկատու