Ռոզա Սիմոնյան – 2016 թ. «Տարվա կամավոր»

Հիշում եմ այն օրը, երբ գնացի ԵՆԿ-ի անգլերենի ակումբին մասնակցելու:
Այդ ժամանակ ԵՆԿ-ի մասին համարյա տեղյակ չէի և չգիտեի, թե ինչ խմբակներ ունեն: Ցանկանալով ծանոթանալ ԵՆԿ-ում գործող տարբեր խմբակներին՝ հարցրի, թե արդյոք ունեն պարի խմբակ, քանի որ շատ եմ սիրում պարը և պարել եմ մանկուց: Երբ իմացա, որ պարի խմբակ չկա, այդ պահին ցանկացա ԵՆԿ-ում լինել կամավոր:
Սկզբնական շրջանում ԵՆԿ հաճախում էի միայն պարի խմբակի համար, իսկ հետո ժամանակի ընթացքում հասկացա, թե ինչքան բան կարող է տալ կամավորությունը և որոշեցի մասնակցել 2016թ.-ի երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառման կազմակերպչական աշխատանքներին: Շատ վառ գույների մեջ եմ հիշում այդ օրը:
Կամավորությունը ինձ հնարավորություն տվեց ձեռք բերել նոր ընկերներ, թիմում աշխատելու փորձ: ԵՆԿ-ի միջոցառումներում ներգրավվելուց հետ, դարձել եմ ավելի ակտիվ, աշխույժ և նախաձեռնող։ Հետագայում նույնպես շատ կցանկանամ ներգրավվել կազմակերպության գործունեության մեջ և դառնալ նրա մի մասնիկը։ Ինձ միշտ հիացնում է կազմակերպության թիմի համախմբվածությունը։
2016թ.-ի դեկտեմբերի 5-ին կամավորության միջազգային օրը դարձա տարվա լավագույն կամավոր, որն ինձ համար ավելի մեծ պատասխանատվության զգացողություն առաջացրեց:
ԵՆԿ-ում ունեցել եմ շատ տպավորիչ ու հիշվող օրեր, այս ամենի համար շնորհակալ եմ ԵՆԿ թիմին:

Ռոզա Սիմոնյան,
17 տարեկան
Գյումրի