«Երիտասարդությունը կարող է փոփոխություն անել»

Երբ. Սեպտեմբեր 20-27, 2009

Նպատակ. Խթանել երիտասարդների ակտիվ մասնակցությունը տեղական, ազգային և միջազգային մակարդակներով:

Նկարագրություն. «Երիտասարդությունը կարող է փոփոխություն անել» դասընթացը անցկացվեց 2009 թ.-ի սեպտեմբերին Գյումրի քաղաքում, Եվրոպական Հանձնաժողովի «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակներում լեհական «Ռոբերտ Շուման» հիմնադրամի աջակցությամբ: Դասընթացը երիտասարդ աշխատողներին և երիտասարդ առաջնորդներին տվեց գիտելիքներ, հմտություններ, միջոցներ, որոնք անհրաժեշտ են որոշումների կայացմանը և հասարակական հարաբերություններում երիտասարդների ներգրավվածությունը ապահովելու համար:

Դասընթացին մասնակցեցին 9 երկրներից ժամանած մասնակիցներ, ովքեր կիսվեցին իրենց փորձով, ովքեր ապահովեցին նաև միջմշակութային փոխանակումը:

Դասընթացի հիմնական թեման էր մեդիան: Սկսած դասընթացի ամենաառաջին օրվանից մինչև դասընթացի վերջին օրը մենք հնարավորինս փորձում էինք հետաքրքրություն առաջացնել լրատվամիջոցների հանդեպ: Միջոցառումը եթեր էր հեռարձակվում տեղական տարբեր ալիքներով: