«Աղքատությունը» ԵԿԾ աչքերով շրջիկ ֆոտո ցուցահանդես

Երբ. Դեկտեմբեր 2010թ. – Մարտ 2011թ.

Նպատակ. Կենտրոնացնել հայ բնակչության ուշադրությունը երկրի աղքատության և աղքատության նվազեցման վրա՝ օտարերկրացիների և, հատկապես Հայաստանում հյուրընկալվող ԵԿԾ կամավորների տեսակետից: Այն նաև նպատակաուղղված էր ընդգծելու ԵԿԾ ծրագրերի տեղական ազդեցությունը և հայ երիտասարդների ներգրավվածությունը ԵԿԾ-ում:
Նկարագրություն. Լուսանկարները ցուցադրվեցին շրջիկ ցուցահանդեսի շրջանակներում մի քանի քաղաքներում, այդ թվում` Գյումրիում, Դիլիջանում, Վարդենիսում, Վանաձորում, Երևանում, Գորիսում, Ստեփանավանում, յուրաքանչյուր քաղաքում կանգ առնելով մոտավորապես մի շաբաթ:
“Աղքատությունը Եվրոպական Կամավորների Աչքերով” շրջիկ ցուցահանդեսը անցկացվեց Կարողություն և Զարգացում հանուն Քաղաքացիական Հասարակության ՀԿ-ի Ստեփանավանի Երիտասարդական Կենտրոն ՀԿ-ի, Դիլիջանի Երիտասարդական Համագործակցության ՀԿ-ի, Միջմշակութային Հետազոտության, Ուսուցման և Երկխոսության ՀԿ-ի, և Հայաստանի Երիտասարդական Ակումբների դաշնության ՀԿ-ի համագործակցությամբ: