«Դու կարող ես» մեդիա ծրագիր

Երբ. Օգոստոս 2011թ. – Փետրվար 2012թ.
Նպատակ.  Խթանել կամավորական աշխատանքը, երիտասարդների շրջանակներում կամավորական նախաձեռնողականությունն ու կամավորական աշխատանքի ճանաչումը տեղական եւ միջազգային մակարդակներում:
Նկարագրություն. Դիմում հայտերի հիման վրա ընտրված 10 երիտասարդները, ովքեր անցան  լրագրողական արվեստի նախապատրաստական դասընթաց Ցայգ հեռուստաընկերությունում, պատրաստեցին և հանձնեցին հեռարձակման 10 հաղորդաշար հետևյալ բովանդակությամբ.
– Երիտասարդական քաղաքացիական ակտիվություն. Հնարավորություններն ու խոչընդոտները,
– Կամավորության էությունը. Կամավորությունը որպես երիտասարդական ակտիվության խրախուսման միջոց,
– Կամավորության ընկալումը տեղական համայնքում եւ երիտասարդների շրջանակներում,
– Կամավորության սոցիալ-մշակութային և քաղաքական խոչընդոտները,
– Կամավորության դերը համայնքային խնդիրների լուծման գործում,
– Տեղական եւ միջազգային կամավորական հնարավորությունները,
Քաղաքացիական հասարակության կառույցների դերը երիտասարդական մասնակցության խրախուսման գործում:
Նախագիծը եզրափակվեց հանրային ֆլեշ-մոբով, որի նպատակն էր` վիզուալ կերպով ցույց տալ երիտասարդների ներգրավվածությունն և մասնակցությունը կամավորության մեջ:
Ֆլեշմոբի ընթացքում անցորդներին բաժանվեցին “Դու Կարող Ես” կարգախոսով քարտեր և հրավիրեցին իրենց ձեռքի հետքը թողնելու “Դու Կարող Ես” խորագրով աֆիշայի վրա:
Ֆլեշմոբը “ղեկավարվում” էր գույների կողմից, քանի որ գույները արտահայտում էին էներգիան և ոգևորությունը, որ մենք ունենք, որը երբեմն կարող է մնալ աննկատ և չճանաչված:
Ծրագիրն իրականացվում է Նորվեգիայի թագավորության դեսպանատան աջակցութմամբ: