Շնորհավոր Սուրբ Սարգսի տոն

Սիրելի´երիտասարդներ,
սրտանց շնորհավորում ենք բոլորիդ սիրո հովանավոր Սուրբ Սարգսի տոնի առթիվ:
Սերն աստվածային պարգև է, խաղաղության և համերաշխության երաշխիք:
Թող բոլորիդ սրտերում թևածի այն ու լցնի ձեր կյանքը ներդաշնակության ու կատարյալի գույներով: Եվ թող մեր մեջ միշտ արթուն լինի մեր հավատի ու սիրո զինվորը: