ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ / PR MANAGER

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ 

ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ

Հանրային կապերի պատասխանատու

ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Արտաքին հաղորդակցության հաստատում: Կազմակերպության մասին տեղեկատվության տրամադրում և գործունեության հանրայնացման ապահովում:

ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ

Կազմակերպության նախագահ/գործադիր տնօրեն

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Մասնակցել Կազմակերպության հանրային կապերի ռազմավարության մշակմանը,
  • Մշակել և իրականացել հանրային կապերի ռազմավարության իրականացմանն ուղղված տարեկան գործողությունների պլան,
  • Թարմացնել և իրականացնել կազմակերպության արտաքին հաղորդակցության կանոնակարգը,
  • Աջակցել Կազմակերպության տեղեկատվական և ներկայացուցչական նյութերի պատրաստմանը,
  • Կազմակերպել ծրագրային տեղեկատվական միջոցներն ու միջոցառումները,
  • Պատրաստել Կազմակերպության տարեկան հաշվետվությունն ու վերջինիս ներկայացման միջոցառումը,
  • Կառավարել Կազմակերպության վեբ կայքն ու սոցիալական ցանցերը (Ֆեյսբուք, Ինստագրամ, ՅուԹուբ, Թվիթեր),
  • Պատրաստել և թարմացնել ԶԼՄ-ների կոնտակտային բազան, ապահովել մշտական կապ ԶԼՄ-ների հետ,
  • Ապահովել Կազմակերպության արտաքին ներկայացուցչությունը,
  • Մասնակցել աշխատակազմի ժողովներին,
  • Ներկայացնել կատարած աշխատանքի ամսական հաշվետվություն անմիջական ղեկավարին,
  • Ծանոթանալ և հետևել Կազմակերպության ներքին կանոնակարգերին/ ընթացակարգերին,
  • Անհրաժեշտության դեպքում ստանձնել Կազմակերպության կանոնադրության սահմաններում այլ պարտականություններ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Բարձրագույն կրթություն լրագրության, հանրային կապերի, կառավարման կամ հարակից ոլորտներում,
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ,
  • Երիտասարդական և ոչ-ֆորմալ կրթության ոլորտներում փորձ,
  • Պլանավորման և ժամանակի կառավարման հմտություններ,
  • Թիմում աշխատելու հմտություններ,
  • Բարձր միջմշակութային հմտություններ,
  • Բանակցելու և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
  • Հաղորդակցման և հանրային խոսքի հմտություններ,
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը ցանկալի է,
  • Թվային գրագիտություն:

Գրաֆիկական ծրագրերի իմացությունը և ՀԿ ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն.

ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում,
  • Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ,
  • Պարգևավճարներ:

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ` ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրականը (լուսանկարով) և մոտիվացիոն նամակը hr@yic.am էլ-հասցեով՝ նամակի վերնագրում նշելով Հանրային կապերի պատասխանատու:

Ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը կարող եք նաև բերել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնություների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակ` ք. Գյումրի, Շահումյան 69 (Արևամանուկ շենք, 1-ին հարկ) հասցեով:

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ը։

Պահանջները բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել ԵՆԿ գրասենյակ (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00-18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 095 91 91 97: