«UPSHIFT» դեռահասների զարգացման և համայնքային նախաձեռնությունների խթանման ծրագրի մեկնարկ

Մեծ ոգևորությամբ տեղեկացնում ենք, որ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ Եվրոպական միության աջակցությամբ Լոռու մարզի Սպիտակ համայնքում մեկնարկում է շատերին արդեն հայտնի «UPSHIFT» դեռահասների զարգացման և համայնքային նախաձեռնությունների խթանման ծրագիրը, որի պիլոտային փուլը 2019 թվականին տեղի ունեցավ Շիրակի մարզի Գյումրի համայնքում՝ գրանցելով աննախադեպ արդյունքներ։ «UPSHIFT»-ն իրականացվում է ԱՊԱԳԱՆ ԱՅՍՕՐ. Հայաստանում ժողովրդավարության խորացման համար կանանց, երիտասարդների և երեխաների դերի հզորացում ծրագրի շրջանակներում:

«UPSHIFT ՍՊԻՏԱԿ»-ի նպատակն է նպաստել Սպիտակում և հարակից համայնքներում 12-18 տարեկան դեռահասների նախաձեռնողականության և քաղաքացիական ակտիվության բարձրացմանը՝ վերջիններիս ներգրավելով իրենց համայնքի կյանքի որակի բարելավմանն ուղղված գործընթացների մեջ:
UPSHIFT-ը խթանում է երիտասարդների զարգացումն ու համայնքի մարտահրավերները բացահայտելու, սոցիալական ու ձեռնարկատիրական լուծումներ փորձարկելու նրանց կարողությունները:

«UPSHIFT ՍՊԻՏԱԿ» ծրագրի շրջանակներում 2021 թվականի մայիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում տեղի է ունենալու՝
✅ Մենթորների հավաքագրում և վերապատրաստում,
✅ Տեղեկատվական հանդիպումների անցկացում,
✅ Համայնքային երիտասարդական ծրագրերի գաղափարների հայտերի ընդունում,
✅ Ծրագրային թիմերի ձևավորում,
«Ծրագրի նախագծում» և «Ծրագրի իրականացում» թեմաներով դասընթացների կազմակերպում,
✅ Ծրագրերի փիչինգների կազմակերպում,
✅ Ծրագրերի ընտրություն և իրականացում,
✅ Արդյունքների ներկայացման գալա միջոցառում։