Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ «Սպիտակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում գրասենյակի աշխատակից հաստիքում աշխատանքային պրակտիկա անցնելու համար:   ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Գրասենյակի աշխատակից ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՎԱՅՐԸ՝ «Սպիտակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն (Շահումյան 105, ք․ Սպիտակ) ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Կենտրոնի այցելուների ընդունում, ուղղորդում և տվյալների բազաների վարում ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ՝ Կես դրույք (25 ժամ/շաբաթ), երեքշաբթիից շաբաթ (13:00-18:00) ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ Կենտրոնի համակարգող ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՍԿԻԶԲԸ՝ Հունվարի 10, 2022   ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Պատասխանել հեռախոսազանգերին և տրա...


                                          «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ, Տղամարդկանց միջազգային օրվան (նոյեմբերի 19) ընդառաջ հայտարարում է «Հայրս» խորագրով շարադրությունների մրցույթ։ «Հայրս» խորագրով շարադրությունների մրցույթի նպատակն է ընդգծել ընտանիքում և երեխաների դաստիարակության մեջ հոր դերի կարևորությունը։ Ովքե՞ր կարող են մասնակցել Մրցույթին կարող են մասնակցել 13-16 տարեկան պատանիները՝ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերից։ Մրցույթի մասնակիցները շարադրության միջոցով պետք է ներկայացնեն հոր դերի կարևորությունը ընտանիքում։ Դիմելու ընթացակարգ    Շարադրությունը պետք է ներկայացնել Arial տառատեսակով, 11 տառաչափով, և այն չպետք է գերազանցի 250 բառը: Շարադրությ...


Հայաստանում «Erasmus+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնն իրականացնում է Եվրամիության «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրի մենթորների մեկօրյա ներածական դասընթաց։ Դասընթացը նպատակաուղղված է Եվրոպական միության «Եվրոպական համերաշխության կորպուս» (ԵՀԿ) ծրագրի կամավորական ծրագրերում ներգրավված երիտասարդների գիտելիքների բարելավմանը, որը կնպաստի կամավորական ծրագրեր հյուրընկալող կազմակերպությունների ներուժի զարգացմանը և ԵՀԿ ծրագրերի որակի բարձրացմանը: Դասընթացը նախատեսված է Եվրոպական կամավորական աշխատանք ծրագրով հետաքրքրված երիտասարդների ու ԵՀԿ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների համար։ Դասընթացը տեղի կունենա նոյեմբերի 26-ին, ժամը 11:00-17:00-ն «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝  GENDER EQUALITY AT WORK ՎԱՅՐԸ՝ Ռուսթավի, Վրաստան ՕՐԵՐԸ՝ Նոյեմբերի 28 - դեկտեմբերի 4, 2022  ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է բարձրացնել մասնակիցների իրազեկվածությունը գենդերային հավասարության մասին՝ շրջապատում և աշխատավայրում հավասար իրավունքների ջատագովմամբ։    ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝ Սովորել խտրականության, անհավասարության, գենդերային խնդիրների և կարծրատիպերի հետ կապված դեպքեր բացահայտելը, Մշակել գենդերային հավասարությանը նպատակաուղղված նպատակներ և թիրախներ աշխատավայրում և որդեգրել գենդերային իրավահավասարություն առօրյա աշխատանքում, Խթանել աշխատակիցների գենդերային իրազեկվածությունը՝ իրավահավասար, հարգալից և խաղաղ աշխատանքային հարաբերություններ ստեղծելու համար:    ՄԱՍՆԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐՆ ԵՆ՝ Հայաստան, Վրաստան, Ուկրանիա, Ադրբեջան, Հյուսիսային Մ...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ ‘’Moving forward 2.0’’ ՎԱՅՐԸ՝  Բիդգոշ, Լեհաստան ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝  Հունվար 2023 – հունվար 2024 ՈԻՂԱՐԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ WSG University in Bydgoszcz ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ է՝ Հմտությունների և կարողությունների զարգացում` միաժամանակ փոփոխություններ բերելով տարբեր ոլորտներում, ինչպիսիք են միջազգային հարաբերությունները, դիզայն ստուդիան (մարքեթինգի բաժինը), մանկապարտեզը և լուսանկարչությունը:   ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 18-30 տարեկան, նախաձեռնող, մոտիվացված, շփվող և անգլերենի հաղորդակցման հմտություններ ունեցող երիտասարդներ:   Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է  ուղարկել անգլերեն լեզվով  ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ evs.sending@yic.am էլ․հասցեին։ ...


«Առավոտ» օրաթերթի անդրադարձը «UPSHIFT Գավառ» դեռահասների զարգացման համայնքային ներգրավվածության ծրագրի ամփոփիչ միջոցառմանը:       «Քյավառ» հեռուստաընկերության անդրադարձը «UPSHIFT Գավառ» դեռահասների զարգացման համայնքային ներգրավվածության ծրագրի ամփոփիչ միջոցառմանը: https://www.youtube.com/watch?app=desktop&v=gY1oivXe1sQ    ...


«Հայրիկների դպրոց» թեմատիկ հանդիպում-քննարկումներն իրականացվում են Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի ջանքերով՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) և «ՄԱԿ Կանայք» կազմակերպության կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության» ծրագրի շրջանակներում:   Հայրիկների դպրոցի նպատակ․ Տղամարդկանց համար ստեղծել ապահով տարածք՝ նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու միջոցով դառնալ ավելի ներգրավված հայրեր և աջակցող զուգընկերներ, այդպիսով նպաստել կանանց ու տղամարդկանց դերերի վերաբերյալ կարծրատիպերի փոփոխմանը: Հայրիկների դպրոցի  թեմաներ․ 1․ Հոր ազդեցությունը 2․ Ընտանիքի պլանավորում 3․ Զույգերի հաղորդակցություն ...


Հանրային հեռուստաընկերության անդրադարձը «Գավառի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի պաշտոնական բացման արարողության մասին: https://www.youtube.com/watch?v=vgEZwi-v-kQ     «Առավոտ» օրաթերթի անդրադարձը «Գավառի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի պաշտոնական բացման արարողության մասին:     «ՑԱՅԳ» ՀԸ-ի անդրադարձը «Գավառի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի պաշտոնական բացման արարողության մասին: https://www.youtube.com/watch?v=91LpOhdDOqw     Factor.am-ի անդրադարձը «Գավառի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի պաշտոնական բացման արարողության մասին:     «Shamshyan.com»-ի անդրադարձը «Գավառի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի պաշտոնական բացման ա...


Հոկտեմբերի 13-ին Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «UPSHIFT Գավառ» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագրի ամփոփիչ միջոցառումը: Միջոցառմանը ներկա էին ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը, ՀՀ-ում ԵՄ դեսպանության ծրագրերի ղեկավար Բրունո Մոնտարիոլը, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ, Շիրակի մարզպետի խորհրդական Արթուր Նաջարյանը, Մանկական Եվրատեսիլ 2021թ.-ի հաղթող Մալենան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, մարզային և տեղական իշխանությունների, տեղի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և «UPSHIFT Գավառ» ծրագրին մասնակցած թիմերի անդամները: Օրվա մեկնարկը տրվեց «UPSHIFT Գավառ» ծրագրի ընթացքն ու արդյունքներն ամփոփող ցուց...


2022թ. հոկտեմբերի 13-ին Գավառ համայնքում տեղի ունեցավ Հայաստանում հինգերորդ բաց երիտասարդական կենտրոնի՝ «Գավառի երիտասարդների տան» պաշտոնական բացման արարողությունը: Երիտասարդների տունը Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի մոդելով ստեղծված 5-րդ կենտրոնն է Հայաստանում: Հետագա հինգ տարիներին Կենտրոնի գործարկումը ևս իրականացնելու է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ Գավառի համայքապետարանի հետ համագործակցությամբ: Կենտրոնի գործունեությունը նպատակաուղղված է երիտասարդների կյանքի որակի բարելավմանը, նրանց քաղաքացիական ակտիվության բարձրացմանն ու համայնքային կյանքին ներգրավվածություն ունենալուն: Կենտրոնը 13-18 տարեկան պատանիների և երիտասարդների համար կրթվելու, նոր հմտություններ զարգացնելու, ինքնաարտահայտվելու, ազատ ժամանակը ճիշտ կազ...