Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Երիտասարդական աշխատանք» ընդհանուր խորագրի ներքո կազմակերպում է դասընթացների շարք՝ հետևյալ թեմաներով․         Երիտասարդական աշխատանքի ներածություն (16.06.2019), Պետական և տեղական երիտասարդական քաղաքականություն (23.06.2019), Երիտասարդական աշխատողի ունակություններ և վարքականոններ (30.06.2019), Կրթական ծրագրերի նախագծում (07.07.2019), Անհատական և խմբային աշխատանք, կոնֆլիկտների կառավարում (14.07.2019):   Դասընթացների ընդհանուր նպատակն է զարգացնել երիտասարդական աշխատանքի ոլորտում ծառայություններ մատուցող պետական և հասարակական կառույցների աշխատակիցների, ինչպես նաև սկսնակ երիտասարդական աշխատողների և կամավորների ոլորտային ունակությո...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Cultu(Ru)ral Challenge ՎԱՅՐԸ՝ Օզալջ, Խորվաթիա ՕՐԵՐԸ՝ սեպտեմբերի 2-9, 2019     ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է զարգացնել երիտասարդների շրջանում համերաշխությունը, մշակութային հանդուրժողականությունն ու հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ՝ միջմշակութային հաղորդակցության հմտությունների միջոցով:   ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝ Խթանել միջմշակութային երկխոսությունը, հանդուրժողականությունը, համերաշխությունը և մարդու իրավունքները Զարգացնել երիտասարդների կարողությունները՝ աշխատաշուկա դուրս գալու համար Խթանել քաղաքացիական ակտիվությունը Զարգացնել երիտասարդների «soft» հմտությունները (ինքնավստահություն, հաղորդակցման հմտություններ, ապրումակցում) Բարձրացնել երիտասարդական աշխատանքի որակը   ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 18-25 տարեկան ե...

 
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն հայտարարում է դասընթացների շարք «Երիտասարդների ձեռներեցության ուսուցումը հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտում» երկարաժամկետ ծրագրի շրջանակներում: Դասընթացին կարող են մասնակցել՝ 18-30 տարեկան երիտասարդներ Շիրակի մարզից, ովքեր հետաքրքրվում են մարզի զբոսաշրջային ներուժով և ուզում են ձեռք բերել ոլորտային նոր գիտելիքներ։   Դասընթացների թեմաներն են՝ 1. Տեղական զբոսաշրջային ներուժ, 2. Զբոսաշրջիկների տեսակները, 3. Մշակութային և միջմշակութային իրազեկում, 4. Գործընկերության կառուցում շահագրգիռ կողմերի հետ, 5. Մարքեթինգ և բրենդինգ զբոսաշրջային բիզնեսի համար, 6. Էլեկտրոնային վաճառք և էլեկտրոնային հարթակներ (BOOKING.COM, AIRBNB և այլն), 7. Ինչպե՞ս ստեղծել գրավիչ զբոսաշրջային ապրանքներ և ծառայություն...


«EVS between East and West - Young Ambassadors of the Future» Հյուրընկալող կազմակերպություն. Europejskie Forum Mlodziezy  Երբ. Ապրիլ 2019 – Հուլիս 2019  Որտեղ.  Կլոձկո, Լեհաստան  Նպատակ. Բարձրացնել տեղի երիտասարդների միջմշակութային իրազեկվածության մակարդակը, հանդուրժողականությունը և ինքնավստահությունը: Ներկայացնել եվրոպացիների պատմությունը, սովորույթները, ավանդույթներն ու խնդիրները և բարելավել լեզվական հմտությունները: Կամավորի անունը. Արմինե Խուդոյան Կամավորի առաջադրանքները. Տեղի համայնքում երիտասարդների շրջանում տեղեկատվություն տարածել տեղական և միջազգային կամավորական հնարավորությունների մասին, կազմակերպել տարբեր միջոցառումներ, պատրաստել հոդվածներ և տեսահոլովակներ իր կամավորական գործունեության վերաբերյալ: Տեղի դպրոցում կազմակերպել դասընթացներ և տարբեր...


«Volunteering Activities, rewarding experiences»   Երբ. Մարտ 2019 – Օգոստոս 2019   Որտեղ.  Գյումրի, Հայաստան   Նպատակ. Խթանել կամավորությունը և միջմշակութային հաղորդակցությունը՝ հավասարը հավասարին ուսուցման  և ոչ-ֆորմալ կրթական գործունեության միջոցով։   Կամավորի անունը. Սառա Ֆաուազ (Ֆրանսիա)      Կամավորի առաջադրանքները. Աջակցել «Ուրբաթօրյա սրճարան»-ի կազմակերպչական  աշխատանքներին, պլանավորել, նախապատրաստել և անցկացնել  ֆրանսերենի ակումբ, կազմակերպել կամավորությունը խթանող միջոցառումներ, ինչպես նաև ներկայացնել  իր երկրի մշակույթը, ուտեստները, պարերը և սովորույթները։   Ծրագրի բյուջեն՝ 3920 եվրո:    ...


Create Opportunities»   Երբ. Հունվար 2019 – Հունվար 2020   Որտեղ.  Գյումրի, Հայաստան   Նպատակ.  Խթանել կամավորությունը, կապել արվեստը և միջմշակութային ուսուցումը՝ նպաստելով երիտասարդների հզորացմանը և ինքնազարգացմանը։   Կամավորի անունը` Պիա Կայ Սիլդ (Էստոնիա)      Կամավորի առաջադրանքները՝ Աջակցել «Ուրբաթօրյա սրճարան»-ի կազմակերպչական  աշխատանքներին, պլանավորել, նախապատրաստել և անցկացնել  ձեռքի աշխատանքի և նկարչության ակումբ «Երիտասարդների տան» շահառուների համար, կազմակերպել կամավորությունը խթանող միջոցառումներ, ինչպես նաև ներկայացնել  իր երկրի մշակույթը, ուտեստները, պարերը և սովորույթները։   Ծրագրի բյուջեն՝ 7234 եվրո: ...

 
ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Think Wide - Light UP your body and mind! ՎԱՅՐԸ՝ Բակուրիանի, Վրաստան ՕՐԵՐԸ՝ հունիսի 29 - հուլիսի 7, 2019 ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է սերմանել առողջ ապրելակերպն ու առողջության զգացողությունը երիտասարդների մեջ իր բոլոր դրսևորումներով:     ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝ մասնակիցներին հաղորդել գիտելիքներ առողջ ապրելակերպի հիմնական սկզբունքների, առողջության տեսակների և դրանց կապի մասին, ձևավորել համընդհանուր պատկերացում առողջ ապրելակերպի մասին, հնարավորություն տալ մասնակիցներին՝ ձևավորելու առողջ ապրելակերպի իրենց մոդելը և մոտենալու դրան, խթանել ոչ-ֆորմալ կրթության զարգացմանը, խթանել միջմշակութային հաղորդակցությունը, հանդուրժողականությունն ու համերաշխությունը, բարձրացնել իրազեկվածությունը Եվրոպական քաղաքացիության և դրա օգուտների մասին: ...


ԿԱՌՈՒՅՑ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ   ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ Հանրային կապերի պատասխանատու   ԱՇԽԱՏԱՆՔԻ ԾԱՎԱԼ 5-օրյա, 40 ժամ շաբաթական   ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ Երկարաժամկետ (3 ամիս փորձաշրջանով)   ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ Մայիս 15, 2019թ.   ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ Կազմակերպության նախագահ   ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ Հանրության հետ կապերի հաստատում, կազմակերպության մասին տեղեկատվության կառավարում և գործունեության հանրայնացման ապահովում   ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մշակել և իրականացնել հանրային կապերի ռազմավարության իրականացմանն ուղղված միամյա գործողությունների պլան, Պատրաստել Կազմակերպության տեղեկատվական և ներկայացուցչական նյութերը, Կազմակերպել ծրագրային տեղեկատվական...