26
Փտր 2019

Փետրվարի 23-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այցելեց Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ, որի ընթացքում հանդիպեց ԵՆԿ աշխատակազմի անդամների հետ, ավելի մանրամասն ծանոթացավ կազմակերպության գործունեության ուղղություններին, ինչպես նաև իրակացված և ընթացիկ ծրագրերին:
Հաջորդիվ դեսպանն այցելեց ԵՆԿ ՀԿ-ի կողմից հիմնադրված «Երիտասարդների տուն», որը բաց երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությամբ աշխատող առաջին կենտրոնն է Հայաստանում:
Այցելության ընթացքում դեսպանը ծանոթացավ կենտրոնի գործունեությանը, իրականացվող ծրագրերին, երեխաների հետ տարվող առօրյա աշխատանքներին, ինչպես նաև շփվեց կենտրոնի սաների հետ, ովքեր հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղել դեսպանին:
Հանդիպումների ընթացքում դեսպանը կարևորեց Գյումրու «Երիտասարդական նախա...