ԾՐԱԳՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝  «3-4-Adventures» ՎԱՅՐԸ՝ Բիդգոշ, Լեհաստան ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝  2018 սեպտեմբեր - 2019 սեպտեմբեր ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝  «The University of Economy in Bydgoszcz» ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ է՝  բարձրացնել տեղի երիտասարդների միջմշակութային իրազեկվածության մակարդակը, վերջիններիս ինքնավստահությունը և բարելավել լեզվական հմտությունները։ ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ  18-30 տարեկան նախաձեռնող, մոտիվացված, շփվող և անգլերենի հաղորդակցման հմտություններ ունեցող երիտասարդներ: Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել անգլերեն լեզվով ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ evs.sending@yic.am  էլ․հասցեին։   ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է  ս/թ հուլիսի 14-ը, ժամը 12։00-ն։   Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Մարիամ Ղարագյոզյանին mariam.gharagyo...


2018թ. հունիսի 25-ին տեղի ունեցավ Եվրոպական կամավորական ծրագրի շրջանակներում Էստոնիայից Գյումրի ժամանած Ամալիե-Շարլոտ Ռեդիի հրաժեշտի ոչ-ֆորմալ հավաքույթը: Ամալիեն մեկ տարի շարունակ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնում» զբաղվել է կամավորական աշխատանքով՝   «Ուրբաթօրյա սրճարանի» և  տարբեր միջոցառումների շրջանակներում  կատարելով  կազմակերպչական աշխատանքներ, «Մուշ» զարգացման կենտրոնում անցկացնելով «Ձեռագործ աշխատանք»-ի ակումբ, դասավանդելով  անգլերեն՝ «Աստեր» մանկական զարգացման կենտրոնում,  ստանձնելով ադմինիստրատիվ օգնականի պարտականություններ՝ «Երիտասարդների տուն»  բաց երիտասարդական կենտրոնում: Հավաքույթի ընթացքում ԵԿԾ համակարգող Մարիամ Ղարագյոզյանի կողմից Ամալիեին հանձնվեց շնորհակալագիր և YouthPass` իրականացրած կամավորական աշխատանքի համար: .     ...


Հունիսի 22-ին «Երիտասարդների տանը» տեղի ունեցավ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» հերթական «Ուրբաթօրյա սրճարանը»: Այս անգամ ուշադրության կենտրոնում ֆուտբոլային իրադարձություններն էին և աշխարհի գավաթի խաղերը: Հյուրերը բաժանվեցին խմբերի, սպորտային քուիզի միջոցով մրցակցեցին միմյանց հետ, վայելեցին Եվրոպական կամավորական ծրագրի կամավորների կողմից պատրաստած հյուրասիրությունը, իսկ վերջում հաղթող թիմը պարգևատրվեց կամավորների կողմից պատրաստած գավաթով: ⚽⚽?       ...


Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրու երիտասարդների հզորացում» ծրագրի շրջանակներում շարունակում է դասընթացների հերթական շարքը: Այս անգամ հրավիրում ենք մասնակցելու «Երիտասարդական աշխատողի կարողունակություններ» ընդհանուր խորագրի ներքո հետևյալ թեմաներով դասընթացների ՝   Նորարարություն և թվային երիտասարդական աշխատանք - Նարե Ավագյան (30.06.2018) Երիտասարդական նախաձեռնողականության խթանում և կամավորություն - Նարեկ Բոցինյան (01.07.2018) Երիտասարդների առաջնորդության և թիմային աշխատանքի խթանում - Արթուր Նաջարյան (06.07.2018) Կոնֆլիկտների հաղթահարում և բանակցությունների վարում - Արթուր Նաջարյան (07.07.2018) Ժամանակի կառավարում և պլանավորում - Քրիստինե Ասատրյան (08.07.2018)...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ ALLin ՎԱՅՐԸ՝ Պիլիժմարոտ, Հունգարիա ՕՐԵՐԸ՝ օգոստոսի 26 - սեպտեմբերի 2, 2018 ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է ուսումնասիրել մարդու իրավունքներն ու դրա կարևորությունը բազմաշերտ հասարակության մեջ հնարավորություն ընձեռել երիտասարդներին՝ ձեռք բերելու միջմշակութային հմտություններ հասկանալ մեր դերը ներառական հասարակության ստեղծման գործում՝ հարգելով հանդուրժողականությունը, հավասարությունը, ազատությունն ու բազմազանությունը նախաձեռնել մեր իրականությանը համահունչ շարժում հանուն ներառական հասարակության, որը դեմ դուրս կգա ատելության խոսքին ինչպես առցանց հարթակներում, այնպես էլ իրական կյանքում ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 18-24 տարեկան երիտասարդներ, երիտասարդական աշխատողներ, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց գիտելիքները մարդու իրավունքների ու ներառական...


Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրու երիտասարդների հզորացում» ծրագրի շրջանակներում շարունակում է դասընթացների հերթական շարքը: Այս անգամ հրավիրում ենք մասնակցելու դասընթացների հետևյալ թեմաներով՝   1․ Ոչ ֆորմալ կրթության ներածություն (23/06/2018), 2․ Ոչ ֆորմալ կրթության գործիքների մշակում և կիրառում (24/06/2018):   Դասընթացների ցանկը շարունակելի է (ընդհանուր առմամբ նախատեսվում է իրականացնել 22 թեմատիկ դասընթաց, որոնցից 11-ն արդեն անցկացվել են)։ Մյուս թեմաների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի առաջիկայում։   Դասընթացների ընդհանուր նպատակն է․ Բարձրացնել Գյումրիում երիտասարդական աշխատանքի ոլորտում ծառայություններ մատուցող պետական և ոչ-կառավարական կառու...


ԾՐԱԳՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝  ALIVE- Act, Learn, Improve, Volunteer, Empower ՎԱՅՐԸ՝ Օզալ, Խորվաթիա ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝  2018թ. սեպտեմբերի 10-ից 2019թ. հունիսի 10-ը ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝  Lokalna akcijska grupa (LAG) Vallis Colapis ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ է՝  նպաստել երիտասարդների ակտիվ մասնակցությանը  և Էրազմուս+ ծրագրում ներգրավված երիտասարդների և գործընկեր կազմակերպությունների մասնագիտական զարգացմանը։ ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ  18-30 տարեկան նախաձեռնող, մոտիվացված, շփվող և անգլերենի հաղորդակցման հմտություններ ունեցող երիտասարդներ: Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել անգլերեն լեզվով ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ evs.sending@yic.am  էլ․հասցեին։   ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է  ս/թ հունիսի 20-ը։   Ծրագրին ավելի մանրամասն կարող եք տեղեկա...


Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Erasmus+ Youth. Տեղեկատվական կենտրոնի շրջանակններում հրավիրում է Եվրամիության «Էրազմուս+ Երիտասարդություն» ծրագրի Եվրոպական կամավորական ծրագրով հետաքրքրված անձանց և կազմակերպություններին մասնակցելու մենթորների մեկօրյա ներածական դասընթացին, որը տեղի կունենա հունիսի 23-ին՝ ժամը 11:00-17:00-ն Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գրադարանի նիստերի դահլիճում (ք․ Երևան, Թումանյան 42)։ Դասընթացին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել առցանց մինչ հունիսի 16-ը ժանը 12:00-ն՝ լրացնելով հետևյալ դիմում-հայտը: Կազմակերպությունը հոգում է մասնակիցների ճանապարհածախսը, սուրճի և ճաշի ընդմիջումները: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ՝ 095 91 91 97 հեռախոսահամարով, ժամը 10:00-1...


Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և «Երիտասարդների տուն» այցելող յուրաքանչյուր պատանու անունից խորին շնորհակալություն ենք ուզում հայտնել բոլոր նվիրատուներին «Երիտասարդների տուն» ծրագրի նկատմամբ ունեցած նվիրումի և վստահության համար: Նրանց արժեքավոր աջակցությամբ է, որ Գյումրիում «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի հիմնադրումն հնարավոր դարձավ։ Նրանք բոլորը դարձել են «Երիտասարդների տան» մեծ ընտանիքի մասնիկը: Generosity.com ֆոնդահայթայթման հարթակի միջոցով մենք կարողացանք հավաքել $2,645.00, որից հանելով Generosity-ի վճարները ($91.35) և միջազգային բանկային փոխանցման վճարը ($25.00), ստացվեց է ընդհանուր առմամբ $2,528.65՝ տրամադրված 40 նվիրատուների կողմից: Եվ յոթ այլ նվիրատուներ աջակցել են արշավին առձեռն դրամական նվիրատվությունների միջոցով ($ ...


Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն հունիսի 1-ի` Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ «Լիլիթ» մանկապարտեզում կազմակերպել էր անակնկալներով լի տարբեր միջոցառումներ մանկապարտեզի սաների համար: Երեխաների համար տոնը գունեղ ու վառ դարձրին ԵՆԿ միջազգային կամավորների և աշխատակազմի անդամների կողմից պատրաստած հետաքրքիր խաղերը, աշխույժ երգն ու պարը: ...