Հայաստան-Գերմանիա դպրոցների փոխանակման ծրագրի շրջանակներում Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը» սեպտեմբերի 14-ից 21-ը Հայաստանում հյուրընկալեց Բեռլինի ամենամեծ Կարլ Ֆոն Լիննե հատուկ դպրոցի 7 հոգանոց պատվիրակությանը: Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի և Գերմանիայի դպրոցների միջև գործընկերության հաստատմանը, դպրոցների աշակերտների և ուսուցիչների փորձի փոխանակմանը: Գյումրիից ծրագրում ներգրավված են Շիրակի պետական համալսարանի ավագ դպրոցի և Գյումրու «Ֆոտոն վարժարան» ՊՈԱԿ-Ի աշակերտներն ու ուսուցիչները: Ծրագրի շրջանակներում Գերմանիայի պատվիրակությունը շրջայց կատարեց ուսումնական հաստատություններ, կրթության զարգացման կենտրոններ, ինչպես նաև Հայաստանի բազմաթիվ տեսարժան և պատմամշակութային վայրեր։ Մարզպետարան կատարած այցի ժամանակ պատվիրակությունը հանդիպեց Շ...


Սեպտեմբերի 13-ին «Էմիլի Արեգակ» կենտրոնում տեղի ունեցավ «ԵՆԿ աղջիկների առաջնորդության և հեծանվավարություն» ծրագրի ավարտական միջոցառումը, որի ընթացքում ծրագրի մասնակիցները հեծանիվներով կատարեցին վարժանքներ, ցուցադրեցին իրենց հմտությունները: Միջոցառումը փոքրիկ տոնախմբությամբ շարունակվեց «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում, որտեղ ծրագրի մասնակիցներն ու մարզիչները պարգևատրվեցին հավաստագրերով և շնորհակալագրերով: *Հիշեցնենք, որ «Աղջիկների առաջնորդության և հեծանվավարության ծրագիրը» իրականացվում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից «Խաղաղության կորպուս - Հայաստան»-ի և «Էմիլի Արեգակ» կենտրոնի հետ համագործակցությամբ։                      Տեսնել ավելին...      ...


  Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրու երիտասարդների հզորացում» ծրագրի շրջանակներում շարունակում է իրականացնել դասընթացներ: Այս անգամ հրավիրում ենք մասնակցելու դասընթացների հետևյալ թեմաներով՝ Երիտասարդներդական աշխատանքի ներածություն (21.09.2018), դասընթացավար՝  Կարեն Տերտերյան Պետական երիտասարդական քաղաքականություն  (22.09.2018), դասընթացավար` Արթուր Նաջարյան   Դասընթացների ընդհանուր նպատակն է․ Բարձրացնել Գյումրիում երիտասարդական աշխատանքի ոլորտում ծառայություններ մատուցող պետական և ոչ-կառավարական կառույցների աշխատանքի որակը՝ երիտասարդների հետ աշխատող կազմակերպությունների և կառույցների ներկայացուցիչների կարողությունների զարգացման միջոցով։ Դասընթացներին կարող են մասնակցել....


ՎԱՅՐԸ՝  Կալամատա, Հունաստան ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝   հոկտեմբեր 10, 2018 - մայիս, 2019 ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝  «K.A.NE.» Social Youth Development Organization ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿ՝  խթանել երիտասարդական նախաձեռնությունները, զարգացնել երիտասարդների կարողությունները՝ սեփական նախաձեռնությունները իրականացնելու համար։ ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ  18-30 տարեկան նախաձեռնող, մոտիվացված, շփվող և անգլերենի հաղորդակցման հմտություններ ունեցող երիտասարդներ:   Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել կից դիմում-հայտը և անգլերեն լեզվով ինքնակենսագրականի հետ միասին ուղարկել evs.sending@yic.am  էլ․հասցեին։   ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է  ս/թ սեպտեմբերի 16-ը, ժամը 23։59։   Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Մարիամ Ղարագյոզյանին mariam.gharag...


2018թ. օգոստոսի 24-ին տեղի ունեցավ Եվրոպական կամավորական ծրագրի շրջանակներում Գերմանիայից Գյումրի ժամանած Մերլին Զայֆերթի հրաժեշտի ոչ-ֆորմալ հավաքույթը: Մերլինը մեկ տարի շարունակ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնում» զբաղվել է կամավորական աշխատանքով՝ «Ուրբաթօրյա սրճարանի» և տարբեր միջոցառումների շրջանակներում կատարել է կազմակերպչական աշխատանքներ, Գյումրու Nº 3 հիմնական դպրոցում իրականացրել է ոչ ֆորմալ կրթական մեթոդներով գերմաներենի ուսուցում և վարել է ԵՆԿ գերմաներենի ակումբը: Հավաքույթի ընթացքում ԵԿԾ համակարգող Մարիամ Ղարագյոզյանի կողմից Մերլինին հանձնվեց շնորհակալագիր և YouthPass` իրականացրած կամավորական աշխատանքի համար: ?...


Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, շարունակելով երիտասարդների միջազգային օրը մեծ տոնախմբությամբ նշելու գեղեցիկ ավանդույթը, արդեն չորրորդ տարին անընդմեջ Գյումրիում իրականացնում է տարաբնույթ հանրային միջոցառումներ։  2018 թվականը ևս բացառություն չէր և այս տարի նույնպես, օգոստոսի 11-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի և «ArmEvents»-ի հետ համատեղ հանդես եկավ մեծամասշտաբ հանրային միջոցառումների իրականացման նախաձեռնությամբ։ Միջոցառումների մեկնարկը տրվեց հեծանվաերթով և քայլերթով, որին հաջորդեց Էրազմուս+ տեղեկատվական տաղավարը, որտեղ Գյումրիում հյուրընկալված «ԵԿԾ-Եվրոպական կամավորական ծառայություն» միջազգային երիտասարդական հա...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Show Up! Best Practices on Increasing Visibility of Youth Work ՎԱՅՐԸ՝ Քոբուլեթի, Վրաստան ՕՐԵՐԸ՝ սեպտեմբերի 2-8, 2018 ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է   Խթանել երիտասարդական ոլորտում ներգրավված կազմակերպությունների տեսանելությունը Ծանոթացնել մեթոդների, որոնք կօգնեն արդյունավետ տարածել ծրագրի արդյունքները Կիսվել սոցիալական մեդիայի և PR ռազմավարության հաջողված մեթոդներով Զարգացնել հմտությունները լոգոների և ապրանքանիշերի ձևավորման գործում Զարգացնել մասնակիցների աշխատունակությունը՝ մեդիայի և ՏՏ ոլորտի հմտությունների միջոցով Բարձրացնել ցանցային համագործակցությունը ԵՄ անդամ և հարևան երկրների երիտասարդական ոլորտում ակտիվ հասարակական կազմակերպությունների միջև: ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ առնվազն 18 տարեկան երիտասարդական աշխատողներ, դասընթացավար...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Different View ՎԱՅՐԸ՝ Սկշինիցե Պիերվշե, Լեհաստան ՕՐԵՐԸ՝ սեպտեմբերի 2-10, 2018 ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է   Զարգացնել երիտասարդների մոտ լուսանկարչության վերաբերյալ գիտելիքներն ու հմտությունները Ներառել երիտասարդներին մշակութային միջոցառումների կազմակերպման և իրականացման աշխատանքներում, ինչպես նաև ապահովել նրանց մասնակցությունը նմանատիպ միջոցառումներում Իրականացնել գործնական աշխատանքներ և լուսանկարչական դասեր մասնակիցների համար Ներգրավել հաշմանդամություն ունեցող երիտասարդներին Բարձրացնել երիտասարդների մասնակցությունը սոցիալական և մշակութային կյանքում   ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 18-25 տարեկան երիտասարդներ, երիտասարդական աշխատողներ և առաջնորդներ ստեղծարար մտածելակերպով և լուսանկարչական փորձառությամբ: Սեփական տեսախցիկ ունենալը ...


Հուլիսի 25-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը» հյուրընկալեց «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի պատանիներին, ովքեր ճանաչողական այց կատարեցին ԵՆԿ ՀԿ-ում: ?‍♀? Հանդիպման ընթացքում ներկայացվեց ինչպես Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» անցած ուղին, ձեռք բերած հաջողությունները, այնպես էլ իրականացրած և իրականացվող ծրագրերը, որոնց կարող են մասնակցել նաև նրանք:         ...


Հուլիսի 19-ին և 20-ին ավարտվեցին ֆրանսերենի հնգամսյա տևողությամբ սկսնակ և միջին մակարդակների ակումբները, որոնց մասնակիցները պարգևատրվեցին վկայականներով: Ակումբները վարում էր ԵՆԿ-ում միջազգային «French Civic Service»-ի կամավոր Լիդիա Վարթանիանը: ? ?     ...