ԾՐԱԳՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ «Atlantic Experience» ՎԱՅՐԸ՝ Գոլուեյ, Թուամ և Լոհրեյ, Իռլանդիա ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ հոկտեմբեր 8, 2018 – հուլիս 31, 2019 ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ «Youth Work Ireland Galway» ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ է՝ նպաստել երիտասարդների անձնական և սոցիալական զարգացմանը և տրամադրել ապահով և օժանդակող միջավայր՝ վերջիններիս ներուժի լիարժեք դրսևորման համար։   ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 20-30 տարեկան նախաձեռնող, մոտիվացված, շփվող և անգլերենի հաղորդակցման հմտություններ ունեցող երիտասարդներ:   Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել անգլերեն լեզվով ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ evs.sending@yic.am էլ․հասցեին։   ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ օգոստոսի 3-ը, ժամը 18։00-ն։   Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Մարիամ Ղարա...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ The Other Side of Entrepreneurship ՎԱՅՐԸ՝ Մոշիանո սանտ Անջելո ՕՐԵՐԸ՝ սեպտեմբերի 12-22, 2018 ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է  ընդգծել ստեղծարարության և ձեռներեցության միջև կապը, և դիտարկել երկու հասկացությունները այլ տեսանկյուններից: Ծրագրի առաջին հատվածն ուղղված կլինի մասնակիցների ստեղծարարության և ինքնավստահության բարձրացմանը, մինչդեռ երկրորդ հատվածում շեշտը կդրվի ձեռներեցության բաղադրիչի վրա՝ հաղորդելով մասնակիցներին գիտելիքներ և հմտություններ, որոնք կօգնեն իրենց բիզնես գաղափարների, ձեռներեցության իրականացմանը: ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 19-25 տարեկան երիտասարդներ, երիտասարդական աշխատողներ և առաջնորդներ ստեղծարար մտածելակերպով և իրենց ձեռնարկատիրական գաղափարները կյանքի կոչելու և սեփական փորձով կիսվելու պատրաստակամությամբ: ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝ 2...


Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրու երիտասարդների հզորացում» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ ծրագրի օգնականի աշխատանքի թափուր հաստիքի համար։   ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝            Ծրագրի օգնական ԱՇԽԱՏԱՆՔԻ  ԾԱՎԱԼԸ՝          5-օրյա, շաբաթական 40 ժամ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝                   2 ամիս (երկարաձգման հնարավորությամբ) ԱՇԽԱՏԱՆՔԻ  ՍԿԻԶԲԸ՝         Օգոստոսի 1, 2018 ԱՇԽԱՏԱՆՔԻ  ՎԱՅՐԸ՝            Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ գրասենյակ   (Շահումյան 69, Գյումրի) ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝     Ծրագրի ղեկավար ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Աջակցություն ծրագրի շրջանակներում թիմի կողմից իրականացվող կազմակերպչական, ֆինանսական և բովանդակային աշխատանքներին ...


Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրու երիտասարդների հզորացում» ծրագրի շրջանակներում շարունակում է դասընթացների հերթական շարքը: Այս անգամ հրավիրում ենք մասնակցելու երիտասարդների աշխատունակության բարձրացմանն ուղղված դասընթացների շարքին, որը ներառում է դասընթացներ հետևյալ թեմաներով՝ Երիտասարդների մասնագիտական կողմնորոշում և զբաղվածություն (27.07.2018), դասընթացավար` Ամալյա Ադամյան Էլեկտրոնային գրագիտություն և մեդիագրագիտություն (28.07.2018), դասընթացավար` Մանե Պապյան Երիտասարդների գրավոր և բանավոր ինքնաներկայացում (04.08.2018), դասընթացավար` Էսմարիդա Պողոսյան Երիտասարդների ձեռներեցության խթանում (05.08.2018), դասընթացավար` Կարեն Սարգսյան Դասընթացների ցանկը շարունակելի ...


Սիրելի երիտասարդներ և ոչ միայն, Երիտասարդների միջազգային օրվան ընդառաջ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն կազմակերպում է քայլերթ և հեծանվաերթ, որի նպատակն է երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խթանումը և հասարակության մեջ վերջիններիս դերի բարձրացումը։ Երթը մեկնարկելու է օգոստոսի 11-ին ժամը 15։30-ին Շառլ Անզնավուրի անվան հրապարակից և ավարտվելու է թատերական հրապարակում։ Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են և ունեն հեծանիվներ, կարող են միանալ հեծանվաերթին Իսկ, եթե չունեք հեծանիվ, սիրով հրավիրում ենք միանալու քայլերթին Բարձր տրամադրությունը, գունեղ երիտասարդական ոգին ու հաճելի երաժշտությունը երաշխավորվում են։ Շտապեք լրացնել դիմում-հայտը և դառնալ այդ գեղեցիկ օրվա մասնակիցներից մեկը: Գրանցվելու վերջնաժամկետն է ս/թ օգոստոսի 5-ը, մինչև ...


Սիրելի երիտասարդներ, ինչպես գիտեք` շատ շուտով Երիտասարդների միջազգային օրն է։ Իսկ դա ի՞նչ է նշանակում․ նշանակում է` կրկին միասին պետք է տոնենք մեր օրը և, բնականաբար, այդ տոնը գեղեցիկ կազմակերպել է պետք։ Այսպիսով, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, արդեն չորրորդ տարին անընդմեջ, նշում է այդ օրը՝ այն դարձնելով անմոռանալի։ Այս տարի ևս, նախատեսվում է կազմակերպել տարաբնույթ միջոցառումներ, որոնց կազմակերպչական խմբի անդամներ կարող եք դառնալ հենց ԴՈՒՔ։ 2018 թվականի օգոստոսի 11-ին Գյումրիում երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառումները, որոնցում ԴՈՒՔ կարող եք անմիջականորեն ներգրավվել և ՁԵՐ ներդրումն ունենալ որպես կազմակերպիչ և իրականացնող, ներառում են՝ * ՔԱՅԼԵՐԹ ԵՎ ՀԵԾԱՆՎԱԵՐԹ * COLOR FEST GYUMRI Հետաքրքրե՞ց․ եթե այո, ուրեմն շտ...

  
2018 թվականի հուլիսի 15–ին տեղի ունեցավ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» կազմակերպած հերթական ճանաչողական արշավը: Այս անգամ որպես երթուղի ընտրվել էր Թալինի Սբ. Կաթողիկե եկեղեցին, Դաշտադեմի ամրոցը, Զվարթնոց տաճարը, իսկ ԵՆԿ արշավականների վերջին կանգառը Ամբերդն էր, որը զմայլեց իր զորեղ ու տպավորիչ տեսարանով:                 Տեսնել ավելին......


2018թ. հուլիսի 12-ին Գյումրիում տեղի ունեցավ Հայաստանում առաջին բաց երիտասարդական կենտրոնի՝ «Երիտասարդների տան» պաշտոնական բացման արարողությունը: Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Լինե Ուրբանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը, ՀՀ Կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը, Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը, Գյումրու համայնքապետ Սամվել Բալասանյանը և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Նաջարյանը: «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը»...