24
Հկտ 2018

2018թ. հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ Եվրոպական Միության «Եվրոպական կամավորական ծառայություն» ծրագրի շրջանակներում Սլովակիայից Գյումրի ժամանած Մարտին Միչոյի հրաժեշտի ոչ-ֆորմալ հավաքույթը: 🇸🇰 Մարտինը մեկ տարի շարունակ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնում» զբաղվել է «Ուրբաթօրյա սրճարանի» կազմակերպչական աշխատանքներով, «Երիտասարդների տանը» վարել է համակարգչային ակումբ, ներգրավված է եղել կազմակերպության հանրային կապերի աշխատանքներում: Հավաքույթի ընթացքում ԵԿԾ համակարգող Մարիամ Ղարագյոզյանի կողմից Մարտինին հանձնվեց շնորհակալագիր և YouthPass հավաստագիրը` իրականացրած կամավորական աշխատանքի համար: 🤗 ...