08
Դկտ 2018

Եվրոպական կամավորական ծառայություն իրականացնելու հնարավորությունը մեզ տրվել է Գյումրու «Երիտասարդական Նախաձեռնությունների Կենտրոն» ՀԿ-ի կողմից, որը Գյումրիում ակտիվ գործունեություն է ծավալում երիտասարդական շարժունակության և վերջիններիս համայնքային ներգրավվածության ոլորտում։ Մենք եվրոպական կամավորական ծառայություն ենք իրականացնում Խորվաթիայի Օզալ քաղաքում, որը աշխարհի մյուս բոլոր քաղաքներից տարբերվում է յուրօրինակ բնությամբ, ամրոցով ու հիդրոէլեկտրակայանով, որը ավելի ամրոց է, քան ինքը՝ ամրոցը։ Ամրոցը բավականին ժամանակակից տեսք ունի՝ արտաքին վերանորոգմամբ և տարիների ընթացքում կորցրել է իր ամրոցային շունչը։ Ամրոցի ներքևով հոսում է Կուպա գետը, որի վրա էլ կառուցված է հիդրոէլեկտրակայանը։ Լեգենդը պատմում է, որ Հիդրոէլեկտրակայանում ապրում է երեքգլխանի վիշապ, որն ամեն գիշեր...