02
Փտր 2018

EDUfest Գյումրի 2017
(ավելին …)...02
Փտր 2018


Հայաստանում Erasmus+ Youth. Տեղեկատվական կենտրոնը շարունակելու է իր գործունեությունը
Ուրախ ենք տեղեկացնել, որ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, այս տարի նույնպես, զբաղվելու է Հայաստանում Erasmus+ Youth. Տեղեկատվական կենտրոնի համակարգման աշխատանքներով՝ ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի կողմից Erasmus+ Youth. Տեղեկատվական կենտրոնների գործունեության իրականացման նպատակով հայտարարված բաց մրցույթի արդյունքում:...31
Հնվ 2018


ԵՆԿ-ի թուրքերենի ակումբը
Թուրքերենի հերթական ակումբն է: Թակում եմ դուռը և ներս մտնում: Մասնակիցներից մեկը կարդում է՝ Սաչ ուզուն, ակլի կիզա, ապա թարգմանում՝ մազն երկար, խելքը՝ կարճ: -Մեր մեծերն էլ են այդպես ասում,-ավելացնում են մյուսները, ծիծաղում, ապա՝ շարունակում: Արդեն երկու տարի է, սկսած 2016 թվականից, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ում ընթանում է թուրքերեն լեզվի ակումբը: Ակումբավարն ԵՆԿ անդամ Կարապետ Այվազյանն է, ով մի քանի տարի ապրել է Ստամբուլում, իսկ հիմա իր գիտելիքներով կիսվում է ակումբի մասնակիցների հետ: Ասում է՝ ամեն ինչ սկսվել է ԵՆԿ-ի հետ անցկացրած իր արշավից, որտեղ առաջին անգամ ծանոթացել է կազմակերպության հետ, ապա ցանկություն հայտնել անցկացնել թուրքերենի ակումբ: -Առաջին ակումբիս մասնակիցներն ավելի շատ էին, սկզբնական շրջանում մոտ 38-40 հոգի, հիմա ավ...23
Հնվ 2018


ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՏՈՒՆ» ԲԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրու երիտասարդների հզորացում» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի ընդունարանի աշխատակցի կամավորական աշխատանքի թափուր հաստիքի համար։ ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Ընդունարանի աշխատակից ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍԱԿԸ` Կամավոր (տրանսպորտային ծախսերի փոխհատուցմամբ) ԱՇԽԱՏԱՆՔԻ ԾԱՎԱԼԸ՝ 5-օրյա, շաբաթական 20 ժամ (14:00-18:00) ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ 3 ամիս ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲԸ՝ Փետրվարի 15, 2018 ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝ Գյումրու «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն (Վ. Սարգսյան 20, Գյումրի) ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ...20
Հնվ 2018
ԱՆԳԼԵՐԵՆԻ ՍԿՍՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՆՈՐ ԱԿՈՒՄԲՆԵՐ ԵՆԿ-ՈՒՄ
Սիրով տեղեկացնում ենք, որ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն մեկնարկում է անգլերենի նոր ակումբներ՝ սկսնակ և միջին մակարդակների համար: Եթե ցանկանում եք սովորել անգլերեն կամ բարելավել ձեր գիտելիքները, ապա շտապեք գրանցվել մինչև հունվարի 31 -ը՝ լրացնելով հետևյալ առցանց հայտը: Սկսնակների ակումբի առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 3-ին, ժամը 15:00-ին: Միջին մակարդակի անգլերենի ակումբի առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 7-ին, ժամը 16:30-ին: Մանրամասների համար կարող եք զանգահարել 095 91 91 97 հեռախոսահամարով (բացի երկուշաբթի և կիրակի օրերից) կամ այցելել ԵՆԿ գրասենյակ՝ Շահումյան 69 հասցեով (Արևամանուկ շենք, 1-ին հարկ):...18
Հնվ 2018


Ստորագրվել է փոխըմբռման հուշագիր
Հունվարի 17-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և «Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի միջև ստորագրվեց փոխըմբռման հուշագիր երիտասարդության ոլորտում համագործակցության վերաբերյալ: Փաստաթուղթը ստորագրել են Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը և «Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Էմմա Պետրոսյանը: Հուշագրի նպատակն է օժանդակել կողմերի միջև համագործակցության ամրապնդմանը` տրամադրելով ուսումնական հաստատության ուսանողներին և դասախոսական կազմին Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կազմակերպվող ԵՆԿ ՀԿ գործընկերային ծրագրերին մասնակցության հնարավորություն:...17
Հնվ 2018
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ
ՎԱՅՐԸ՝ Կլոձկո, Լեհաստան ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ մարտ- սեպտեմբեր, 2018 ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ “Zespol Szkół Spolecznych” ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ է՝ Նպաստել երիտասարդների անհատական և սոցիալական զարգացմանը, տրամադրել ապահով և նպաստավոր միջավայր՝ վերջիններիս ներուժի հզորացման համար: ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 18-30 տարեկան, անգլերենի խոսակցական մակարդակի իմացությամբ, ակտիվ, մոտիվացված երիտասարդներ: Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է անգլերեն լեզվով ուղարկել ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ հետևյալ էլ հասցեին՝ evs.sending@yic.am ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ հունվարի 24-ը, 18:00-ն։ Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Մարիամ Ղարագյոզյանին mariam.gharagyozyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 91 91 97 հեռախոսահամարով (բացի կիրակի և...14
Հնվ 2018
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ
ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Keep changing in to change out ՎԱՅՐԸ՝ Վրաստան ՕՐԵՐԸ՝ մարտի 1-8, 2018 ԾՐԱԳԻՐՆ իրականացվում է՝ երիտասարդական աշխատողներին հաղորդակցության և կոնֆլիկտների հանգուցալուծման հմտությունների նոր գործիքակազմով զինելու համար, որը կօգնի ինչպես անհատական կյանքում, այնպես էլ համայնքում իրենց ներգրավվածությունը և աշխատանքի որակը բարձրացնելու համար։ ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ առնվազն 18 տարեկան երիտասարդական աշխատողներ, ակտիվ երիտասարդներ և երիտասարդ առաջնորդներ, ովքեր նոր են մուտք գործել հասարակական ոլորտ։ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝ • 30 եվրո Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է: Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը: ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ հունվարի 22-ը, ժ. 18:00-ն: Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosy...13
Հնվ 2018
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՍԼՈՎԱԿԻԱՅՈՒՄ
ՎԱՅՐԸ՝ Սենիցա, Սլովակիա ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ 2018թ. ապրիլ 1-ից 2019թ. մարտ 31-ը ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ՝ “Europe Direct Senica” (www.facebook.com/edsenica) ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ է՝ նպաստել երիտասարդների անհատական և սոցիալական զարգացմանը, տրամադրել ապահով և նպաստավոր միջավայր՝ վերջիններիս ներուժի հզորացման համար: ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 18-30 տարեկան, անգլերենի խոսակցական մակարդակի իմացությամբ, ակտիվ, մոտիվացված երիտասարդներ: Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է անգլերեն լեզվով ուղարկել ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ հետևյալ էլ հասցեին՝ evs.sending@yic.am ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ հունվարի 20-ը, ժամը 10:00-ն։ Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Մարիամ Ղարագյոզյանին mariam.gharagyozyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 91 9...11
Հնվ 2018

