Դուք չգիտե՞ք ինչպես զարդարել ձեր սենյակը` վերջինիս գարնանային շունչ և տրամադրություն հաղորդելով. մենք գիտենք  և սիրով հրավիրում ենք ձեզ մեր «Ձեռագործ ակումբի» շրջանակներում պատրաստել գարնանային ծաղիկներ` օգտագործելով պլաստիկ շշեր: Հետաքրքրե՞ց, ուրեն շտապեք միանալ մեզ հինգշաբթի, ժամը 16:00-ին, նախապես գրանցվելով` զանգահարելով 095 91 91 97 հեռախոսահամարով (բացի երկուշաբթի և կիրակի օրերից):...


Սիրելի կանայք և աղջիկներ, ի սրտե շնորհավորում ենք ձեզ այս գարնանային գեղեցիկ տոնի կապակցությամբ: Անգնահատելի է ձեր դերն ընտանիքի շենացման, մշակութային արժեքների ստեղծման, դժվարին պահերին տոկունության ու ոգու ամրության պահպանման գործում: Հայ կինն անձնվիրության, սիրո, իմաստության խորհրդանիշն է: Թող Ձեր հոգիներում մշտապես թագավորեն լույսն ու ջերմությունը, և կանացի փայլն ու ժպիտն անպակաս լինեն Ձեր դեմքից:...


Երբևէ մտածե՞լ եք, որ ձեր հին էլեկտրական սարքավորումները, որոնք դեն եք նետում, կարող են ծառայել ժամանակակից և առօրյայում կիրառվող սարքերի ստեղծման համար: Այո՞, ուրեմն միացե՛ք մեր «Life Hack» ակումբին և մենք միասին անպետք իրերին և հին էլեկտրոտեխնիկային նոր շունչ կտանք: Ակումբին մասնակցելու համար կարող եք գրանցվել մինչ մարտի 23-ը` լրացնելով հետևյալ առցանց դիմում-հայտը: Առաջին հանդիպումը տեղի կունենա մարտի 24-ին, ժամը 14:30 –ին ԵՆԿ գրասենյակում: Մանրամասների համար կարող եք զանգահարել 095 91 91 97 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերից): Հա, ու հին սարքերը չմոռանաք :)...


Երբ՝ hոկտեմբեր 2016 – hունիս 2017 Նպատակ՝ կապել արվեստը և միջմշակութային ուսուցումը՝ նպաստելով երիտասարդների հզորացմանը և մշակութային իրազեկության ու գեղարվեստական արտահայտության բարձրացմանը։ Կամավորի առաջադրանքները՝ Շիրակի մարզի և Գյումրու 13-30 տարեկան երիտասարդների համար պլանավորել և անցկացնել «Ձեռագործ աշխատանք»-ի ակումբ՝ ամսական երկու անգամ, աջակցել «Միջմշակութային ակումբ»-ի և «Ուրբաթօրյա սրճարան»-ի կազմակերպչական աշխատանքներին, իրականացնել կամավորության միջազգային օրվան նվիրված տարբեր միջոցառումներ, ինչպիսիք են՝ ֆոտոցուցահանդես, կամավորության թեմայով բացօթյա կինոդիտումներ, տարբեր երկրների մշակույթների, ուտեստների, պարերի և այլնի ներկայացում, ինչպես նաև անցկացնել լեզվի ակումբներ և պատրաստել ԵՆԿ ամսեկան պարբերականը։       ...


Երբ` hոկտեմբեր 2016 – hունիս 2017 Նպատակ`  կապել արվեստը և միջմշակութային ուսուցումը՝ նպաստելով երիտասարդների հզորացմանը և մշակութային իրազեկության ու գեղարվեստական արտահայտության բարձրացմանը։ Կամավորի առաջադրանքները՝ Շիրակի մարզի և Գյումրու 13-30 տարեկան երիտասարդների համար պլանավորել և անցկացնել «Ձեռագործ աշխատանք»-ի ակումբ՝ ամսական երկու անգամ, աջակցել «Միջմշակութային ակումբ»-ի և «Ուրբաթօրյա սրճարան»-ի կազմակերպչական  աշխատանքներին, իրականացնել կամավորության միջազգային օրվան նվիրված տարբեր միջոցառումներ, ինչպիսիք են՝ ֆոտոցուցահանդես, կամավորության թեմայով բացօթյա կինոդիտումներ, տարբեր երկրների մշակույթների, ուտեստների, պարերի և այլնի ներկայացում, ինչպես նաև անցկացնել լեզվի ակումբներ և  պատրաստել ԵՆԿ ամսեկան պարբերականը։       ...


Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը փնտրում է աշխույժ և պատասխանատու երիտասարդների` գրասենյակի ադմինիստրատիվ օգնականի թափուր հաստիքի համար: ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Ադմինիստրատիվ օգնական ԱՇԽԱՏԱՆՔԻ ԾԱՎԱԼ՝ 5-օրյա, 40 ժամ շաբաթական ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ Երկարաժամկետ (1 ամիս փորձաշրջանով) ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲԸ՝ Մարտի 15, 2017 ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝ Գյումրի, ԵՆԿ ՀԿ գրասենյակ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ Գրասենյակի ղեկավար ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Գրասենյակի առօրյա և ծրագրային ադմինիստրատիվ աշխատանքների կազմակերպում ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ • Հետևել գրասենյակի էլ-փոստին և նամակները ուղղորդել համապատասխան աշխատակիցներին, • Պատասխանել հեռախոսազանգերին և տրամադրել առաջնային տեղեկատվություն, • Ընդունել, գրանցել և ուղղորդել գրասենյակի այցելուներին, • Լրացնել և թարմացնել կազմա...


ԾՐԱԳՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝  «ԵԿԾ գույները» ՎԱՅՐԸ՝ Սեպուլնո Կրայենսկիյե, Լեհաստան ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝  ապրիլ 7, 2017 - ապրիլ 6, 2018 ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝  «Մեծահասակները՝ հանուն երեխաների» ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ է՝ նպաստել տեղական երիտասարդական աշխատանքի եւ տեղական համայնքի զարգացմանը՝  երեխաների և երիտասարդների ակտիվության բարձրացման միջոցով։ ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ  երիտասարդական ոլորտում աշխատանքային փորձառություն ունեցող առնվազն 18 տարին լրացած երիտասարդներ (հյուրընկալող կողմը նախընտրում է աղջիկ մասնակցի) Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական, մոտիվացիոն նամակ և դիմում-հայտը հետևյալ էլ․ հասցեին՝ evs.sending@yic.am ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է  ս/թ մարտի 7-ը։ Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Մարիամ Ղարագյոզյանին mariam.gharagyozyan@yic....


Փետրվարի 17-ին Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Պյոտր Անտոնի Սվիտալսկու հետ։ Հանդիպմանը մասնակցում էին Գյումրիում գործող տարբեր ուսումնական հաստատությունների ուսանողներ, երիտասարդական հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, երիտասարդական ոլորտի փորձագետներ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Եվրամիության կողմից երիտասարդներին տրամադրվող կրթակա ծրարգրերի, մարզաբնակ երիտասարդների զարգացման, հայ երիտասարդների շարժունակության համար տրամադրվող վիզաների դյուրացման և Գյումրին՝ որպես տուրիստական կենտրոն դարձնելու մասին հարցեր։ Հանդիպումը նախաձեռնվել էր Երևանի Եվրոպական Ուսանողների ֆորում ՀԿ-ի, Գյումրու Եվրաակումբի, և Գյումրու Երիտասարդական նա...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Spreading CHARM ՎԱՅՐԸ՝ Լորկա, Իսպանիա ՕՐԵՐԸ՝ ապրիլ 17-22, 2017 ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԵՆ՝ • ուսումնասիրել մարդու իրավունքների և ներառականության թեմանները տարբեր երկրների երիտասարդական հասարակական կազմակերպությունների գործունեության տիրույթներում, • մշակել ռազմավարություն ներառական երիտասարդական կազմակերպությունների և ներառական երիտասարդական աշխատողների համար, • հաստատել նոր համագործակցություններ և խթանել մարդու իրավունքներն ու ներառականությունը։ ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 18 տարին լրացած երիտասարդական աշխատանքի ոլորտում փորձառու, ներառականության և մարդու իրավունքների ոլորտում փորձառություն ունեցող երիտասարդական աշխատողներ, դասընթացավարներ, երիտասարդ առաջնորդներ։ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝ • ուսանողների համար 15 եվրոյին համարժեք ՀՀ դրամ, • այլ դեպքերո...


Ցանկանու՞մ եք բարելավել TOEFL-ի Ձեր գիտելիքները, ուրեմն այս առաջարկը հենց Ձեզ համար է: Գյումրու ԵՆԿ ՀԿ-ն հրավիրում է բոլոր ցանկացողներին  մասնակցելու TOEFL-ի դասընթացների, որը վարելու է Ամերիկայից ժամանած կամավոր Ռենատա Մալիոնեկը: Դասընթացներին մասնակցելու համար հարկավոր է լրացնել հետևյալ առցանց դիմում-հայտը մինչ փետրվարի 14-ը: Առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 15-ին, 14:00-ին, Հյումրու ԵՆԿ գրասենյակում: Մանրամասների համար կարող եք զանգահարել ԵՆԿ գրասենյակ (+374312) 6 94 97, 095 91 91 97 հեռախոսահամարներով` բացի կիրակի և երկուշաբթի օրերից:  ...