Դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ Գյումրու ԵՆԿ ՀԿ ամանորյա և կազմակերպության 8-րդ տարեդարձին նվիրված միջացումը: Արդեն ամենամյա դարձած միջոցառման ընթացքում Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպության հետ արդյունավետ համագործակցության, ինչպես նաև  «Երիտասարդների միջազգային օր 2016» միջոցառման իրականացմանը ցուցաբերած աջակցության համար շնորհակալագրերի արժանացան մի շարք համագործակից կառույցներ, մասնավորապես «Էմիլի Արեգակ» կենտրոնը, Հայորդաց տունը, «4D« ընկերությունը, «Թայմ» փրոդաքշընը, Շիրակ ֆուտբոլային ակումբը, «Կաֆե Նանսի» սրճարանը Կազմակերպության  կամավորներ Հայարփի Պողոսյանն ու Հովհաննես Մկրտչյանն արժանացան պատվոգրերի` կազմակերպության գործունեության շրջանակներում ակտիվ նախաձեռնողականությամբ և պատրաստակամությամբ հանդես գալու համար, իսկ տարվ...

 
Դեկտեմբերի 5–ին Գյումրու ԵՆԿ ՀԿ-ն նշեց Կամավորների միջազգային օրը: Կամավորների միջազգային օրվան նվիրված միջոցառումների մեկնարկը տրվեց Գյումրու Հայորդաց տանը, որտեղ տեղի ունեցավ «Կամավորների աշխատանքը լուսանկարներում» խորագրով ֆոտո ցուցահանդես: Ցուցահանդեսի ժամանակ ներկայացված էին տարբեր լուսանկարներ, որոնք արտացոլում էին աշխարհի տարբեր բնակավայրերում իրականացված կամավորական աշխատանքները: Այնուհետև ԵՆԿ ՀԿ կամավորները Գյումրու թիվ 42-րդ ավագ դպրոցում և Ակադեմիական վարժարանում աշակերտներին ներկայացրեցին կամավորական աշխատանքի կարևորության մասին և կիսվեցին կամավորական աշխատանքի իրենց փորձով: Օրն ավարտվեց ավելի ջերմ միջավայրում, որտեղ միջոցառման մասնակիցները ոչ միայն հնարավորություն ունեցան հաճելի ժամանց անցկացնելու միասին, այլև պարգևատրվեցին շնորհակալագրերով։ Կայացավ նաև արդ...


Սիրելի՛ կամավորներ, ԵՆԿ ՀԿ-ն սրտանց շնորհավորում է ձեզ Կամավորության միջազգային օրվա կապակցությամբ: Կամավորությունը ձեր ներդրած ջանքերի կրկնակին վերադարձնելու կախարդական հատկություն ունի: Այն մերօրյա լավագույն հնարավորությունն է զարգանալու, մասնագիտանալու և փորձ ձեռք բերելու համար: Թո՛ղ որ յուրաքանչյուրիդ կողմից արված կամավոր գործ դառնա մեծ ներդրում մեր հասարակության զարգացման և բարօրության համար:...


Կամավորության միջազգային օրվա կապակցությամբ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունն արդեն ավանդական դարձած «Ղայդով նախաձեռնության» շրջանակներում հերթական անգամ հայտարարում է կամավորությունը խրախուսող թազա նախաձեռնությունների մրցույթ: «Ղայդով նախաձեռնության» նպատակն է խրախուսել կամավորությունը և երիտասարդական նախաձեռնությունները Շիրակի մարզում: Մրցույթին կռնան դիմեն շիրակցի թասիբով և՛ անհատներ, և՛ ոչ-ֆորմալ խմբեր, և հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, ովքեր պատրաստակամ են ափալ-թափալ նախապատրաստվել, կազմակերպել և իրականացնել իրենց մեկօրյա ղայդով, համով-հոտով ու նորարար նախաձեռնությունները, որի համար ԵՆԿ-ն կտրամադրի քանիմ մանեթ փարա` 70.000 դրամ: Ձեր ղայդին նախաձեռնությունը ներկայացնելու համար պդի լրացնեք թիքեմ դիմում...


Գյումրու ԵՆԿ ՀԿ սկսում է նոր, հետաքրքիր, ռիթմիկ ակումբ սիրողական պարերի սիրահարների համար: Եթե դուք սիրում եք պարել վրացական և ցանկանում եք սովորել այն, ապա շտապեք դառնալ մեր ակումբի անդամ և ձեր օրն անցկացնել պարի և երաժշտության ներքո: Ակումբին մասնակցելու համար հարկավոր է մինչև նոյեմբերի 21-ը գրանցվել առցանց՝ հետևյալ հղման ներքո՝ այստեղ Կհանդիպենք նոյեմբերի 22-ին, ժամը 15:00-ին:...


Երբ. Դեկտեմբերի 5, 2015 Նկարագրություն. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Ղայդով նախաձեռնության 2015»-ի շրջանակներում հայտարարել էր Շիրակի մարզում կամավորությունը և երիտասարդական նախաձեռնությունները խրախուսող գաղափարների մրցույթ`նվիրված կամավորության միջազգային օրվան: Մրցույթում հաղթող էր ճանաչվել Դավիթ Հարոյանի ներկայացրած «Արհեստավոր մարդը մինչև կեսօր է սոված» խորագիրը կրող նախաձեռնությունը: Դավիթը և իր արվեստագետ ընկերները ս/թ. դեկտեմբերի 9-ին Գյումրու Մ․ Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում իրականացրեցին իրենց նախաձեռնությունը, որի շրջանակներում պատրաստեցին միջոցառման մասնակիցների անվան առաջին տառերով վզնոցներ՝ հայկական մանրանկարչության մեջ օգտագործված թռչնատառերով: Միջոցառման ողջ ընթացքում ԳՊՄԻ ազ...


Ունե՞ք վառ երևակայություն, սիրու՞մ եք հետաքրքիր իրեր պատրաստել, ուրեմն սա հենց ձեզ համար է: Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն սկսում է ձեռագործ նոր ակումբը, որը հնարավորություն է տալիս իրականություն դարձնել հետաքրքրիր մտքերը՝ գործի դնելով ստեղծագործ երևակայությունը, այդպիսով ստեղծելով հետաքրքիր ձեռագործ աշխատանքներ: Ակումբը վարելու են ԵՆԿ ՀԿ-ի միջազգային կամավորներ գերմանացի Էլինա Բենզը և դանիացի Քրիստիան Քենսմարկը: Շտապեք մասնակեցել ակումբի ձմռան թեմայով առաջին հանդիպմանը, որի ընթացքում պատրաստելու ենք ձեռքի լապտեր: Ակումբին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել առցանց՝ հետևյալ հղումով` այստեղ Հարցերի դեպքում զանգահարել 095 91 91 97 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերից): Առաջին հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 18-ին, ժամ...


Նոյեմբերի 11-ին Գյումրու ԵՆԿ ՀԿ-ում տեղի ունեցավ ծննդյան թեմայով հերթական տոնական, ուրախ և խաղային «Ուրբաթօրյա սրճարան»-ը: Մասնակիցները նախ համտեսեցին կամավորների ձեռքով պատրաստած տոնական թխվածքն ու այլ քաղցրավենիքներ, այնուհետ կազմակերպիչների նախաձեռնած բազմապիսի խաղերի միջոցով անցկացրեցին հիասքանչ և անմոռանալի ժամանց` միաժամանակ սովորելով ծննդյան տոնակատարության լիարժեք անցկացման հետաքրքիր եղանակներ:   Տեսնել ավելին  ...