Երբ. Դեկտեմբեր 28, 2011Նկարագրություն. 2011թ., դեկտեմբերի 28-ի «Գորկու 28» ռեստորանում տեղի ունեցավ Ամանորին նվիրված միջոցառում բացառապես ԵՆԿ ՀԿ անդամների համար:Միջոցառմանը պատրաստվել էին բազում անակնկալներ թե՛ աշխատակազմի, և թե՛ անդամների կողմից:Հնչեցին երգեր, ցուցադրվեցին պարեր, մրցանակներ ու շնորհակալագրեր հանձնվեցին տարվա ամենաակտիվ անդամներին, տեղական ու միջազգային կամավորներին, հատուկ անվանակարգերով վկայագրեր հանձնվեցին ԵՆԿ անշխատակազմին:Տեսնել ավելին ...


Երբ. Դեկտեմբեր 5, 2011Նկարագրություն. «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Կամավորների Միջազգային Օրը տոնեց` շեշտը դնելով տեղական մակարդակում կամավորության վրա` գնահատելով ԵՆԿ տեղական կամավորների գործունեությունը:Կազմակերպության աշխատակազմի կողմից առաջադրվեցին և ԿԱՄԱՎՈՐԻ կարգավիճակ ստացան այն անդամները, ովքեր ամբողջ տարվա ընթացքում աչքի էին ընկել իրենց ակտիվությամբ ու օգնելու պատրաստակամությամբ:Ընտրված կամավորներին տրվեցին քարտեր, որով մի շարք առավելություններ էր տրվում նրանց կազմակերպության միջոցառումների և ծրագրերի ընթացքում:Տեսնել ավելին ...


Երբ. Նոյեմբեր 12, 2011Նկարարգրություն. 2011թ. նոյեմբերի 12-ին, ԵՆԿ ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ շնորհանդես միջազգային համագործակցային ծրագրերի մասին:ԵՆԿ ՀԿ այն անդամները, ովքեր 2011թվականի ընթացքում մասնակցել էին միջազգային ծրագրերի, մյուս բոլոր անդամներին` շնորհանդեսի միջոցով ներկայացրեցին ծրագրերը և այն հաջողությունները, որը ձեռք էին բերել ծրագրի մասնակցության ընթացքում:Տեսնել ավելին ...


 Երբ. Հոկտեմբեր 18 – 26, 2014 Որտեղ. Թորոս, Շիրակի մարզ Նպատակ. Նպաստել երիտասարդների աշխատունակության և քաղաքացիական ակտիվության բարձրացմանը: Նկարագրություն. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, համագործակցելով «Ֆայրբունդ» (Գերմանիա) կազմակերպության հետ, Շիրակի մարզի Թորոս գյուղում հյուրընկալեց «Եղիր աշխատունակ» խորագիրը կրող միջազգային երիտասարդական փոխանակման ծրագիրը, որն իրականացվում էր Եվրամիության «Էրասմուս+» ծրագրի շրջանակներում: Երիտասարդական փոխանակման ծրագրի ընթացքում տարբեր աշխատանքային հանդիպումների, դասախոսությունների, թիմային աշխատանքաների, մեծ և փոքր խմբերում քննարկումների և փորձի փոխանակման շնորհիվ հնարավորություն ընձեռվեցին երիտասարդներին ծանոթանալու աշխատունակության լավագույն միջոցներին և գործիքներին և բարձրացնելու աշխ...


 Երբ. Սեպտեմբեր 27 – Հոկտեմբեր 5, 2014 Որտեղ. Թորոս, Շիրակի մարզ Նպատակ. Հնարավորություն ընձեռել Եվրամիության և Արևելյան Եվրոպայի երկրների երիտասարդներին ծանոթանալու տարբեր մշակույթների և ավանդույթների, գտնելու ընդհանուր արժեքներ, տարբերություններ և նմանություններ, որպես ըմբռնման և հանդուրժողականության հիմք` տալով նրանց հնարավորություն աշխատելու և ապրելու միասին: Նկարագրություն. Գյումրու ‹‹Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն›› ՀԿ-ն սեպտեմբերի 27–ից հոկտեմբերի 5–ը Եվրամիության ‹‹Էրասմուս+›› ծրագրի շրջանակներում Թորոսում հյուրընկալեց մշակույթի թեմայով իննօրյա միջազգային երիտասարդական փոխանակման ծրագիր: Ծրագրի ընթացքում համախմբվեցին, շփվեցին, կիսվեցին իրենց մշակույթներով, ավանդույթներով և գաղափարներով այն երիտասարդները, ովքեր ապրում էին այնպիսի երկրներում, ո...


Երբ. Սեպտեմբեր 20 – 25, 2014 Որտեղ. Գյումրի, Շիրակի մարզ Նպատակ. Նպաստել Եվրամիության և Արևելյան Եվրոպայի երկրների ավագ սերնդի ներկայացուցիչների և երիտասարդների`երիտասարդական և կամավորական աշխատանքում ներգրավվածության բարձրացմանը` փորձի փոխանակման և համագործակցության ստեղծման միջոցով: Նկարագրություն. «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, համագոր-ծակցելով ֆրանսիական «Դինամիկ Պլուղիլ» ՀԿ-ի հետ, Եվրամիության «Էրասմուս +» ծրագրի շրջանակներում Գյումրիում հյուրընկալեց  միջազգային ուսումնական այց: Ուսումնական այցի ընթացքում տեղի ունեցան այցեր պետական և հասարակական կազմակերպություններ`Գյումրիում, Վանաձորում և Երևանում:Ուսումնական այցի մասնակցիները նաև հանդիպեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդ...


Երբ. Սեպտեմբեր 16 – 18, 2014 Որտեղ. Կամո, Սառնաղբյուր, Վահրամաբերդ գյուղական համայնքներ,  Շիրակի մարզ Նպատակ. Գյուղաբնակ հասարակությանը ներկայացնել որակյալ փաստագրական ֆիլմեր և քննարկումների միջոցով ներկայացնել և վերհանել այն խնդիրները որոնք կարծածվեն ֆիլմերի մեջ: Նկարագրություն. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, համագործակցելով «ՀԿ Կենտրոն» հասարակական կազմակերպության հետ, գերմանական «Հեյնրիխ Բոյլ» հիմնադրամի աջակցությամբ Շիրակի մարզի Կամո, Սառնաղբյուր և Վահրամաբերդ համայնքներում անցկացրեց «Caucadoc» խորագիրը կրող վավերագրական ֆիլմերի կինոփառատոնը: Փառատոնի տևողությունը 3 oր էր: Կինոփառատոնի ընթացքում գյուղերի բնակիչներին ցուցադրվեցին տարբեր թեմաների 6 ֆիլմ: Ֆիլմերում բարձրացվեցին միջազգային կոնֆլիկտների, սոցիալական ներգրավվածության, ք...


Երբ. Հուլիս 2, 2014թ. Նպատակ. Ներկայացնել «Էրասմուս+» ծրագիրը՝ կենտրոնանալով «Եվրոպական կամավորական ծաայայության» վրա. ինչպես  էԵԿԾ-ն գործում, ինչպես ներգրավել ծրագրում, մենթորների պարտականությունները և իրավունքները և ծրագրային այլ մանրամասներ: Նկարագրություն. ԵՆԿ ՀԿ-ն անցկացնում է կանոնավոր դասընթացներ և ԵԿԾ շնորհանդեսներ ներկայիս ԵԿԾ մենթորների և նրանց համար, ովքեր պատրաստվում են դառնալ ԵԿԾ մենթորներ: Չնայած որ դասընթացները հիմնականում նախատեսված են ԵՆԿ անդամների համար, այնուամենայնիվ, դասընթացին մասնակցության հնարավորություն է ընձեռվում նաև ԵԿԾ իրականացնող այլ կազմակերպությունների անդամներին: Տեսնել ավելին  ...


Երբ. Սկսած 2013 թվականի մարտ ամսից Նպատակ. Ստեղծել գունավոր, ջերմ  և ժամանցային միջավայր: Նկարագրություն. «Ուրբաթօրյա սրճարանը» ԵՆԿ ՀԿ-ի տեղական միջոցառումներից է, որը նախաձեռնվել է կազմակերպության «Եվրոպական կամավորական ծառայության» (ԵԿԾ) կամավորների կողմից: Կազմակերպության կամավորներն ընտրում են որևէ թեմա (երաժշտություն, պոեզիա, նկարչություն, թատրոն, խաղեր և այլն) և ամիսը երկու անգամ ԵՆԿ գրասենյակը վերածում են  «սրճարանի», որտեղ և անցկացվում է Ուրբաթօրյա սրճարանը: Տեսնել ավելին  ...


Երբ. Հունվար - Սեպտեմբեր, 2013թ. Նպատակ. Աջակցել մարզաբնակ երիտասարդների իրազեկության և քաղաքացիական ակտիվության բարձրացմանը` խրախուսելով վերջիններիս ակտիվ մասնակցությունը երիտասարդական քաղաքականության մշակման և որոշումների կայացման գործընթացում: Խնդիրներ. բացահայտել մարզերում երիտասարդական խնդիրները և պարզաբանել, թե ինչ են անում ՏԻՄ-երը երիտասարդների մասնակցությունը խրախուսելու համար լուսաբանել մարզերում գործող երիտասարդական կազմակերպությունների և երիտասարդական խմբերի գորխունեությունը տրամադրել տեղեկատվություն տեղական և միջազգային կրթական, մշակութային իրազեկվածության, անհատական զարգացման ծրագրերի հնարավորությունների մասին: Նկարագրություն. Ծրագրի շրջանակներում երիտասարդների կողմից պատրաստվում և առցանց թողարկվում են ռեպորտաժներ, որոնցում անրադառնում ե...